ք. Երևան
5 Ժամ
Մշակութային էքսկուրսիաներ
19 անձ
Երևան, ՀՀ
Հայաստանի ավանդույթները բացահայտելու լավագույն տարբերակներից մեկը ‹‹գորգերի թանգարանում›› շրջելն է: Այս տուրը Երևանում ներառում է նաև հետաքրքիր էքսկուրսիա դեպի հայկական գորգերի գործարան – խանութ: Հայկական խոհանոցում օգտագործվող սննդամթերքը կարելի է գտնել երևանյան շուկաներում: Ամենաայցելվողներից է ԳՈՒՄ-ի շուկան, որն իր անունը ստացել է մոտակա հանրախանութից: Այստեղ կարելի է ձեռք բերել օրգանական կաթնամթերք, միրգ և բանջարեղեն, համեմունքներ, չրեր, քաղցրավենիք և այլն: ԳՈՒՄ-ի շուկան Երևանի յուրահատուկ վայրերից է, որտեղ կարելի է ոչ միայն պարզապես գնումներ կատարել, այլև ծանոթանալ հայկական կենցաղին:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը կառուցվել է 2001 թվականին: Այդ ժամանակ լրանում էր Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակը: Եկեղեցին կրում է Գրիգոր Լուսավորչի անունը, ով մեծ ավանդ ունի քրիստոնեության ընդունման գործում: Այս եկեղեցին Երևանի նորակառույց եկեղեցիներից մեկն է: Վերնիսաժում վաճառվում են հայ արվեստագետների ձեռքի աշխատանքները, արվեստի նմուշներ, կիրառական արվեստի նմուշներ, հուշանվերներ, գորգեր, ոսկերչական իրեր, զարդեր, նկարներ, ազգային երաժշտական գործիքներ, տիկնիկներ, քարե, կավե, փայտե, մետաղե, խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, ինչպես նաև բազմաթիվ հետաքրքիր իրեր՝ գրքեր, կենցաղային պարագաներ։ Երևան քաղաքի գլխավոր հրապարակում են գտնվում կառավարական շենքերը, Հայաստանի պատմության թանգարանը և ազգային պատկերասրահը, իսկ կենտրոնում՝ խճանկարային գորգը:
Էքսկուրսիայի ընացքում կարող եք նաև այցելել Երևանի լավագույն թանգարանններն ու ծանոթանալ Երևանի պատմությանն ու հայկական մշակույթին.
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն օր՝ 09:00 - 14:00
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը
Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)
Ճաշ (եթե ընտրված է)
Մուտքի տոմս (եթե ընտրված է)
Շշալցված ջուր
Wi-Fi ինտերնետ տրանսպորտում
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ
Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)
Էքսկուրսիայի կանգառների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝ թվային կամ թղթային տարբերակով
Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն
Հարկեր
Ալկոհոլային խմիչքներ
Աուդիոգիդ
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Անհատական (պատվերով) էքսկուրսիաների դեպքում անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ էքսկուրսիային անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: