• 0

Հայաստանի պատմության թանգարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանում է պահպանվում շուրջ 400.000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու: Հայաստանի պատմության պետական թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք՝ 1919 թ.-ին: Թանգարանի հիմնադիր հավաքածուն կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների, Անիի հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: Թանգարանում ներկայացված են հավաքածուներ, որոնք ցուցադրվում են հնագիտության, ազգագրության, դրամագիտության և նորագույն պատմության բաժիններում՝ ներկայացնելով Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մ.թ.ա մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը, նաև Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների՝ Եգիպտոս, Ասորեստան, Իրան, Հռոմ, Բյուզանդիա, մշակութային փոխառնչությունների մասին վկայությունները:
Հավաքածուները պարբերաբար համալրվում են Հայաստանի տարածքում պեղումներից հայտնաբերված գտածոներով, գնումներով և նվիրատվություններով: Թանգարանի հավաքածուներում ներկայացված են. պալեոլիթյան ու նեոլիթյան ժամանակաշրջանի գործիքներ, Ք.ա. IV-II հազարամյակների գունազարդ խեցեղեն, բրոնզե արձանիկներ, փայտյա կառքեր և դրանց բրոնզե մանրակերտեր: Հայաստանի պատմության թանգարանում է գտնվում Աշխարհի ամենահին կոշիկը, որը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում: Հնադարյան կոշիկն ունի 5637-5387 տարվա հնություն։ Թանգարանում կարող եք տեսնել Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրությունը՝ մ.թ.ա. 782թ.: Այստեղ կարող եք տեսնել շուրջ ինը դար առաջ ստեղծված Մուշի Սուրբ Առաքելոց վանքի յուրօրինակ հարթաքանդակներով փայտյա դուռը:

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Հանրապետության հր. 4, Երևան

  Հեռախոսահամար

+374 10 52-06-91

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.historymuseum.am

Ստացեք անվճար մուտք
Այցելե՛ք 30-ից ավելի թանգարաններ անվճար՝ Երևան Քարտով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}