9 Ժամ
Մշակութային էքսկուրսիաներ
19 անձ
Երևան, ՀՀ
Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին Տրդատ 3-րդ թագավորի օրոք: Սա Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: Գեղարդի վանքը Հայաստանում ամենաճանաչված միջնադարյան ճարտարապետական կառույցներից մեկն է: Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք նաև Չարենցի կամար, որը տեղակայված է Երևանից ոչ հեռու Գառնու հեթանոսական տաճարի և Գեղարդի վանական համալիրի ճանապարհին՝ Ողջաբերդ գյուղում:
Գեղարդի վանքը Հայաստանում ամենաճանաչված միջնադարյան ճարտարապետական կառույցներից մեկն է: Գեղարդը լիովին կառուցված է քարանձավում և կոչվում է ‹‹այրիվանք››: Այս վանքը հիմնադրվել է 4-րդ դարում:
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Կոմիտաս Ա Աղցեցու կողմից: Եկեղեցին կառուցվել է կույս Հռիփսիմեի նահատակման վայրում: 2000 թվականին եկեղեցին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում են թաղված երկու հայ ականավոր կաթողիկոս Կաթողիկոս Աստվածատուր (1715-1725) և Կաթողիկոս Գարապետ II (1725-1729):
Էջմիածնի մայր տաճարը՝ առաջին քրիստոնեական մայր տաճարներից մեկը կառուցվել է IV դարում և գտնվում է համանուն քաղաքում՝ Էջմիածնում: Այն կառուցվել է այլ տաճարի ավերակների վրա և խորհրդանշել հեթանոսությունից քրիստոնեության անցումը: Էջմիածին բառը նշանակում է ‹‹Իջավ միածինը››:
Սուրբ Գայանե եկեղեցին կառուցվել է սուրբ Գայանե կույսի և իր 2 ընկերուհիների նահատակման վայրում: Տաճարը կառուցվել է 7-րդ դարում 4-րդ դարում կառուցված ժամատան վայրում: Եկեղեցին համարվում է հայ ճարտարապետության եզակի և լավագույն օրինակներից մեկը:
Զվարթնոցի տաճարը, որը թարգմանաբար նշանակում է ‹‹Հրեշտականոց››, կառուցվել է 7-րդ դարում: Տաճարը կառուցվել է 20 տարիների ընթացքում: Ցավոք, Զվարթնոցը ավերվել է երկրաշարժից 10-րդ դարում և պահպանվել են միայն ավերակները: Բայց, նույնիսկ այս տաճարի ավերակները մեզ թույլ են տալիս պատկերացնել այս յուրահատուկ ճարտարապետական կառույցի գեղեցկությունը:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն երեք. - կիր.՝ 09:00 - 14:00
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը
Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)
Ճաշ (եթե ընտրված է)
Մուտքի տոմս (եթե ընտրված է)
Շշալցված ջուր
Wi-Fi ինտերնետ տրանսպորտում
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ
Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)
Էքսկուրսիայի կանգառների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝ թվային կամ թղթային տարբերակով
Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն
Հարկեր
Ալկոհոլային խմիչքներ
Աուդիոգիդ
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Անհատական (պատվերով) էքսկուրսիաների դեպքում անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ էքսկուրսիային անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: