• 0

Սուրբ Գայանե եկեղեցի

Սուրբ Գայանե եկեղեցին հայկական ճարտարապետական փայլուն հուշարձաններից է և համարվում է Հայ Առաքելական եկեղեցու սրբավայրերից մեկը: Ըստ ավանդության՝ Գայանեն եղել է հայազգի քրիստոնյա կույսերի մայրապետը, որոնք բնակվել են Հռոմում Դիոկղետիանոս հեթանոս կայսեր օրոք: 

 

Հետապնդվելով կայսեր կողմից՝ մայրապետ Գայանեն, կույս Հռիփսիմեի և այլ քրիստոնյա կույսերի հետ միասին փախչելով, Հռոմից հասել է Հայաստան: Սակայն այստեղ էլ 301թվականին նրանց գտել ու մահապատժի է ենթարկել հայոց հեթանոս թագավոր Տրդատը: Այն վայրում, որտեղ նահատակվել է մայրապետ Գայանեն, կառուցվել է մատուռ, ապա եկեղեցի:

Տուրեր դեպի Սբ. Գայանե
Ստացեք լավագույն առաջարկները

Սուրբ Գայանե եկեղեցին կառուցել է Եզր կաթողիկոսը 630 թվականին: Գայանե եկեղեցին 7-րդ դարի 1-ին կեսի գմբեթավոր բազիլիկ տիպի օրինակ է: Գմբեթակիր չորս մույթերը ներքին տարածությունը բաժանում են երեք նավերի: Կոնստրուկտիվ տարրերը՝ տրոմպներ, թաղեր, կամարներ, կիրառված են մեծ վարպետությամբ: Ավագ խորանի երկու կողմերում խաչաձև թաղածածկ ավանդատներն են: Սուրբ Գայանե եկեղեցին աչքի է ընկնում պարզությամբ, ճարտարապետական – գեղարվեստական միջոցներով, համոզիչ տարածական ձևերով, տպավորիչ ինտերիերով: 1652 թ.-ին նորոգվել են պատերն ու ծածկը: 1683 թվականին ճակատին կից կառուցվել է սրահ:

  Հիմնադրումը

7-րդ դար

  Տեղակայվածությունը

Արմավիրի մարզ

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}