Պանրի պատրաստման վարպետաց դաս – Միքայելյանների ընտանեկան ֆերմա
Պանիրը մարդկությանը հայտնի առաջին կաթնամթերքներից է։ Դեռևս հին հույն բանաստեղծ Հոմերոսի պոեմներում, ինչպես նաև հույն փիլիսոփա Արիստոտելի աշխատություններում կարելի է տեղեկություններ գտնել պանրի ստացման եղանակների, պատրաստման տեխնոլոգիայի վերաբերյալ։ Ամերիկայում և Եվրոպայում պանրագործությունը զարգացել է 19-րդ դարում: Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների հնավայր Կարմիր բլուրի պեղումների արդյունքում հայտնաբերված «պանրագործարանը» վկայում է այն մասին, որ Հայաստանում պանրագործությամբ զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից։ Այստեղ ավանդաբար պատրաստվում են լոռի, չանախ, հորած, կանաչ, մոթալի, թել (հյուսած) պանիրներ։ Հայկական պանիրների արտադրությամբ զբաղվող Միքայելյանների ընտանեկան ֆերման հիմնադրվել է 2012 թվականին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում: Այն առաջարկում է յուրօրինակ և իսկապես տարբերվող պանիրների տեսականի, այդ թվում ոգելից պանիրները՝ գինով կամ կոնյակով: Գործարան են այցելում պանրագործներ տարբեր եվրոպական երկրներից՝ բացահայտելու այդ պանիրների պատրաստման տեխնոլոգիան։ Այստեղ յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում մասնակցելու պանրագործության վարպետաց դասին և համտեսելու բացառիկ արտադրատեսակները: