Չրերի պատրաստման վարպետաց դաս – Չրի տուն
«Չրի տունը» հիմնադրվել է 2014 թվականին Արագածոտնի մարզում՝ Բյուրականում: Այն իրենից նորարարական սոցիալական բիզնես գաղափար է ներկայացնում, որն արդեն իսկ կյանքի է կոչվել և հաջողությամբ զարգացել Հայաստանում: Չրի տանն առաջարկվում է հայկական արևահամ չրերի պատրաստման վարպետաց դաս, որն իսկապես շատ հետաքրքիր և յուրօրինակ գործընթաց է: Հայկական չիրն առանձնահատուկ համեղ է ստացվում, քանի որ պատրաստվում է տեղական մրգերից, որոնք աշխարհում հայտնի են իրենց քաղցրությամբ ու հարուստ համով: Բացի հայկական չրերի վարպետության դասերից այստեղ կարելի է մասնակցել նաև այնպիսի յուրօրինակ վարպետության դասերի, ինչպիսիք են քաղցր սուջուխի պատրաստումը, օղու թորումը, լավաշի թխումը, կով կթելը, հայկական խորովածի և ղափամայի պատրաստումը, օրգանական ելակի բերքահավաքը, հայկական երաժշտական գործիք դուդուկի պատրաստումը, Ապարանի ջրամբարում կամ Աշտարակի ձորում կազմակերպվող ձկնորսությունը: