«Մանանա» ուսումնական կենտրոնը կազմակերպում է ինչպես խոհարարության և էսթետիկ կոսմետոլոգիայի ուսուցում, այնպես էլ տարաբնույթ վարպետաց դասեր: Կենտրոնն հայաստանյան զբոսաշրջիկներին առաջարկում է մասնակցել խոհարարական վարպետաց դասերին ու դառնալ ազգային և արտասահմանյան ուտեստների պատրաստման տեխնոլոգիայի ու գործընթացի մի մասնիկը: Այստեղ կարելի է մասնակցել հայկական ազգային խոհանոցի, արևելյան, կովկասյան խոհանոցների ճաշատեսակների պատրաստման վարպետաց դասերին: Բացի խոհարարական դասերից կազմակերպվում են նաև այլ հետաքրքիր և յուրօրինակ վարպետաց դասեր, այդ թվում՝ զույգերի համար սպա մերսման, քաղցր սուջուխի պատրաստման, ձմերուկի, դդմի և սեխի քարվինգի, ինչպես նաև ձեռագործ հուշանվերների ու տարոսիկների պատրաստման մաստերկլասսեր: Վարպետաց դասերի տևողություններն ու արժեքները տարբեր են՝ կախված տեսակից: