• 0

Վրաստան

Վրաստանը (վրացերեն՝ საქართველო, Սաքա՛րթվելո) երկիր է Անդրկովկասում, Սև ծովի արևելյան ափին։ Խոշոր քաղաքներն են Քութայիսը, Ռուսթավին, Բաթումը, Սուխումը: Վրաստանի մայրաքաղաքը Թբիլիսին է։ Երկրի բնակչությունը բազմազգ է: Բնակչության մեծամասնությունը` 69%-ը, վրացիներ են։ Հայերը կազմում են Վրաստանի բնակչության 9%-ը։ Վրաստանում բնակվում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, աբխազներ, աջարներ, հույներ, օսեր, քրդեր և այլ ազգեր։ Պետական լեզուն վրացերենն է։ Վրաստանի ամենաբարձր գագաթները Շխարան (5068 մ) և Կազբեկը (5047մ): Հեռախոսային կոդը՝ +995-ն է, ազգային արժույթը՝ վրացական լարին (GEL)։ 

Վրաստան

Քարտեզ

Օգտակար տեղեկություն

Տեսարժան վայրեր

Մայրաքաղաք

Թբիլիսին Վրաստանի մայրաքաղաքն է և Կովկասի խոշորագույն բնակավայրերից մեկը։ Գտնվում է Կուր գետի ափին։ Բնակչությունը՝ 1.181.700 մարդ։ Թբիլիսին հիմնադրել է Վախթանգ Գորգասալը 5-րդ դարի վերջում։

skyline-view-of-tbilisi

Տեսարժան վայրեր

Դրոշ

Վրաստանի պետական դրոշը սպիտակ գույնի ուղղանկյուն պաստառ է, որի կենտրոնում պատկերված է կարմիր մեծ խաչ, իսկ չորս անկյուններում՝ նույնպես կարմիր գույնի, այսպես կոչված «Բոլնիսի խաչի» տեսքով, նույնանման խաչեր։ Մեծ խաչը խորհրդանշում է Աստծուն, իսկ 4 փոքրերը՝ ավետարանիչներին։

georgia-flag

Տեսարժան վայրեր

Տրանսպորտ և օդանավակայաններ

Վրաստանում կան երեք միջազգային օդանավակայաններ՝ Թբիլիսիում, Քութաիսիում և Բաթումիում: Ներքին ավիափոխադրումներ իրականացվում են Թբիլիսի և Բաթումիի միջև: Իսկ գնացքի ցանցը գործում է Թիֆլիս, Գորի, Բորժոմի, Ախալցխա, Վալե, Քութաիսի, Քոբուլեթի, Բաթումի, Զուգդիդի, Գարդաբանի, Սադախլո քաղաքների միջև: Քաղաքների միջև փոխադրումները իրականացվում են նաև ավտոբուսներով: Երթուղային տաքսիները նույնպես ուղևորափոխադրումներ են կատարում դեպի հագստյան գոտիներ և դեպի օդանավակայաններ։

tbilisi-airport-1
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}