• 0

Տուր-տրանսֆեր դեպի Սանահին և Հաղպատ վանական համալրներ, Մենձ էր քարայր, Թբիլիսի

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

11 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Անհատական էքսկուրսիաներ

Խմբի քանակ

19 անձ

Տեղայնություն

Թբիլիսի, ՎՀ

Հակիրճ նկարագրություն

Ամրագրեք այս տուրն օնլայն կամ զանգահարեք +374 44 60-40-80

Այս երկօրյա անհատական շրջագայության ընթացքում մենք Երևանից կուղևորվենք հյուսիս-արևելք՝ Հայաստանի ամենականաչ շրջաններից մեկը՝ Լոռի։ Դուք կբացահայտեք Հաղպատի և Սանահինի վանքերը, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Հաղպատի և Սանահինի վանքերը գտնվում են միմյանցից 20 րոպե հեռավորության վրա։ Հոյակերտ վանքեր տանող ճանապարհին կանգառ կունենաք 12-րդ դարի Սանահինի Հին կամրջի մոտ, իսկ վերջում գեղատեսիլ բնության ուղեկցությամբ կմեկնենք Թբիլիսի։ Ընտրեք ներկայացված անհատական տուրերից մեկը, հարմարեցրեք այն կամ ստեղծեք Ձեր մասնավոր շրջագայությունը Հայաստանում Ջան Արմենիա-ի հետ: Ամրագրեք մեզ հետ և թույլ տվեք ցույց տալ ձեզ հին լեգենդների, աստվածաշնչյան պատմությունների հնագույն երկիրը:

  • Սանահինի վանական համալիրը տեղակայված է Դեբեդ գետի ձախ ափին՝ Սանահին գյուղում: Այն հիմնադրվել է Աշոտ 3-րդ Բագրատունու կողմից 966 թվականին: 10-րդ դարի վերջից այն դարձավ Կյուրիկյանների տոհմի վարչական կենտրոն և գերեզմանատուն: 10-11-րդ դարերում վանքը հանդիսանում էր նաև մշակութային կենտրոն. կառուցվել էին համալսարան և հարուստ գրադարան: 12-րդ դարավերջին համալիրը գտնվում էր Զաքարյանների տոհմի ենթակայության տակ:
  • Հաղպատի վանքը համարվում է Հայաստանի ամենամեծ և ամենակարևոր վանքերից մեկը: Բարձրադիր այս վանքը մի կողմից շրջապատված է Սուրբ Լույս և Տերունական լեռնագագաթներով, մյուս կողմից՝ Լոռվա բերդով և Սաղիձորի կիրճով՝ որով հոսում են Սաղիկ և Կայան գետերը: 976 թվականին հիմնադրված վանքն իրենից ներկայացնում է ճարտարապետական կառուցվածքների մի համալիր, որը բաղկացած է կրոնական և աշխարհիկ կառույցներից՝ շրջապատված աշտարակներով և ցանկապատներով:
  • Լոռու չքնաղ մարզում  է գտնվում "Մենձ Էր" կոչվող գեղեցիկ քարայրը, որտեղից բացվում է անզուգական տեսարան դեպի Լոռու ձորը։ 

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն օր - կիր.՝ 07:00-11:00

ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը

 


Ներառումներ

Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)

Ճաշ (եթե ընտրված է)

Մուտքի տոմս (եթե ընտրված է)

Շշալցված ջուր

Wi-Fi ինտերնետ տրանսպորտում

Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ

Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)

Էքսկուրսիայի կանգառների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝ թվային կամ թղթային տարբերակով

Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն

Հարկեր

Ալկոհոլային խմիչքներ

Աուդիոգիդ

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ:
  2. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  3. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  4. Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
  5. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: 

Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Երեխաների մասնակցության դեպքում գործող գնային քաղաքականություն

Անհատական (պատվերով) էքսկուրսիաների դեպքում անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ էքսկուրսիային անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 safety rules

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 79.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
79.000֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}