• 0

Խմբային տուր-տրանսֆեր Երևանից Թիֆլիս կամ Թիֆլիսից Երևան՝ այց Սևանա լիճ, Սևանավանք, Պարզ լիճ և Իջևանի գգ

Աբովյան 2,

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

10 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Խմբային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

19 անձ

Տեղայնություն

Թբիլիսի, ՎՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 44 60-40-80 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Սևանա լիճ (Սևանավանք), Պարզ լիճ (Դիլիջան), էքսկուրսիա և գինու, կոնյակի համտես Իջևանի գինու կոնյակի գործարանում, Թբիլիսի

Կազմակերպեք Ձեր տրանսֆերը Երևանից Թբիլիսի տարբերվող կերպով։ Հայաստանը լքելիս դուք պարզապես չեք կարող բաց թողնել երկրի ամենասիրված տեսարժան վայրերից մեկը՝ գեղատեսիլ Սևանա լիճ այցելության հնարավորթությունը: Մայրաքաղաք Երևանից ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Սևանը  ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա է և շրջապատված է լեռների հսկայական շղթայով։ Շրջագայությունը սկսվում է Սևանի թերակղզի բարձրանալով, որտեղից բացվում է Սևանի հեքիաթային տեսարանը: Կայցելենք նաև Սևանավանք, որը կառուցվել է Մարիամ արքայադստեր կողմից  9-րդ դարում։ Սևանավանքում է գտնվում նաև Հայաստանի ամենագեղեցիկ Ամենափրկիչ խաչքարերից մեկը: Սա Հիսուսին պատկերող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է:

Այնուհետև ճանապարհը ձեզ կտանի դեպի Հայաստանի հյուսիս, որտեղ դուք շրջապատված կլինեք գեղեցիկ բնությամբ: Դուք կանցնեք «Հայկական Շվեյցարիայի»՝ Դիլիջան քաղաքի միջով և կանգառ կունենանք Պարզ լճում։ Պարզ լիճը գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակին: Ամռանը այստեղ կարող եք հանգստանալ շոգից՝ ցուրտ հոսանքների և լիճը շրջապատող խիտ ծառերի շնորհիվ։ Պարզ լիճը հայտնի է իր հիասքանչ տեսքով. հայելային մակերեսն ամբողջությամբ արտացոլում է շրջակա անտառի գույները. ամռանը և գարնանը` կանաչ երանգներ, աշնանը` կարմիր և ոսկեգույն, իսկ ձնառատ ձմռանը` հատուկ գեղեցկությամբ կապույտ և սպիտակ:

Այս կանգառից հետո դուք կշարժվեք դեպի Իջևանի գինու կոնյակի գործարան, որտեղ կվայելեք շրջայց գինեգործարանում և կհամտեսեք հայկական գինի և կոնյակ:

Ներառված է՝

  • 2 տեսակ Գինի՝ Սարգոն կարմիր կամ սպիտակ, Նռան գինի (կարող է լինել այլ սովորական գինի կամ մրգային գինի)
  • Հայկական կոնյակ 7 տարվա հնեցմամբ
  • Պանրի ափսե
  • Մրգային չիր
  • Շոկոլադ
  • Ջուր

Իջևանի գինու, կոնյակի գործարանը Հայաստանի առաջին գինեգործարաններից է: Հիմնադրվել է 1951 թվականին: Գործարանը արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և մրգային գինիներ, փրփրուն գինիներ, օղիներ, հյութեր և պահածոների մեծ տեսականի: 

Ուղևորության ընթացքում դուք հնարավորություն կունենաք կանգ առնել սննդի կետերից մեկում՝ Սևանում կամ Իջևանում:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուր-Տրանսֆերի անցկացման երաշխիք սկսած 2 անձից

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան կազմակերպվում է ամեն օր


Ներառումներ

Մասնագիտացված վարորդի ծաայություն

Շշալցված ջուր

Հարմարավետ մեքենա օդորակիչով և wi-fi ով

Շրջայց գինեգործարանում՝ գիդի ուղեկցությամբ

Հայկական կոնյակի (7 տարեկան) և 2 տեսակի գինու համտես

Կանգառ Սևանի կամ Իջևանի սննդի կետերից մեկում

Ճաշ

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Մենք ԱՆՎՃԱՐ կազմակերպում ենք դիմավորում քաղաքի կենտրոնում գտնվող Ձեր հյուրանոցում ըստ հարցման:
  2. Տուրի տևողությունը կարող է տատանվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ չնախատեսված հանգամանքներից:
  3. Տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
  4. Սևանավանք վանական համալիր հասնելու համար մասնակիցները պետք է բարձրանան 200 աստիճան։
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.janarmenia.com կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   

Քարտեզ

Աբովյան 2,

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 32.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Երկուշաբթի 10:00 - 20:00
Երեքշաբթի 10:00 - 20:00
Չորեքշաբթի 10:00 - 20:00
Հինգշաբթի 10:00 - 20:00
Ուրբաթ 10:00 - 20:00
Շաբաթ 10:00 - 20:00
Կիրակի 10:00 - 20:00
սկսած
32.000֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}