Վճարային համակարգեր
Մենք ընդունում ենք
8 Ժամ
19 անձ
Երևան, ՀՀ
Այս հրաշալի շրջագայությունը կծանոթացնի ձեզ Հայաստանի հնագույն քաղաքակրթության և միջնադարյան մյակույթի հետ, տուրի ընթացքում կայցելենք Խոր Վիրապի վանական համալիր, Նորավանք Թռչունների քարանձավ ինչպես նաև կունենք գինու համտես Արենի գյուղում։
Խոր Վիրապի վանական համալիրի պատմությունը կապված է քրիստոնեության մուտքի և ընդունման մասին։ Խոր Վիրապ նշանակում է խոր փոս: Մինչ քրիստոնեության ընդունումը վանքի տարծում եղել են բանտարկյալների համար նախատեսված խցեր և այդ խցերից մեկում է բանտարկված եղել Գրիգոր Լուսավորիչը։
Արենին գինեգործության ծննդավայրն է: գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում, Հայաստանում խաղողագործությամբ սկսել են զբաղվել մեր թվարկությունից շատ տարիներ առաջ: Նորավանք վանական հալամիրը գտնվում է կիրճում կարմիր ժայռերի մեջ: Այն հիմնադրվել է XII դարում, հնագույն շենքերի տարածքում: Ջերմուկ գտնվում է փոքր լեռնաշղթայի վրա և ունի ծովի մակարդակից 2,080 մ բարձրություն՝ շրջապատված լեռներով և անտառներով: էքսկուրսիայի երկրորդ օրը Դուք կայցելեք Շաքիի ջրվեժ։ Շաքին համարվում է Հայաստանի ամենագեղատեսիլ ջրվեժներից մեկը: Այն գտնվում է Սյունիքի մարզում, որը հայտնի է իր պատմական և բնական հուշարձաններով:Տաթևի վանքը միջնադարյան հայկական ճարտարապետության մարգարիտն է: Այն գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի կենտրոնում, որը գտնվում է Երևանից 315 կմ հեռավորության վրա, իսկ Գորիս քաղաքից 30 կմ հեռավորության վրա, Որոտան գետի աջ ափին, համանուն՝ Տաթև գյուղի մոտ: Տուրի վերջին կանգառը Սևանա լիճն է։ Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա:
Ծանոթացե'ք և մասնակցե'ք մեր կողմից առաջարկվող մյուս էքսկուրսիաներին:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ԱՄԵՆ ՕՐ՝ 09։00 - 22։00
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ
ՄԵԿՆԱՐԿ ԵՎ ԱՎԱՐՏ՝ ԸՍՏ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)
Wi-Fi ինտերնետ
Շրջայց գինեգործարանում
Գինու համտես
Շշալցված ջուր
Ճաշ (եթե ընտրված է)
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ
Դիմավորում հյուրանոցում
Տրանսֆեր օդանավակայանից (եթե ընտրված է)
Ալկոհոլային խմիչքներ
Կանգառ 1:
Խոր Վիրապի վանական համալիր
Խոր Վիրապը հայկական վանական համալիր է, որը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խոր փոս: Վանական համալիրը հայ առաքելական եկեղեցու սրբավայրերից է և ուխտագնացության վայր: Խոր Վիրապի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստը այն է, որ վանքը կառուցվել է թագավորական բանտի վայրում, որտեղ էլ 13 տարի բանտարկված է եղել առաջին կաթողիկոս և հայոց առաքելական եկեղեցու առաջին ղեկավար՝ Գրիգոր Լուսավորիչը: Վանական համալիրի տարածքից բացվում է անկրկնելի տեսարան դեպի բիբլիական լեռ՝ Արարատ:
Կանգառ 2:
Արենի գինգործարան
Արենին գինեգործության ծննդավայրն է: Հայաստանում խաղողագործությամբ սկսել են զբաղվել մեր թվարկությունից շատ տարիներ առաջ: Այստեղ աճում են խաղողի բազմաթիվ տեսակներ: Այստեղ է գտնվում նաև Հայաստանի ամենահին գինեգործարանը, որտեղ Դուք կարող եք փորձել աշխարհի լավագույն գինիերից մեկը՝ պատրաստված խաղողի լավագույն տեսակներից:
Կանգառ 3: Նորավանք վանական համալիր
Նորավանանքի վանկան համալիրը գտնվում է կիրճում կարմիր ժայռերի մեջ: Այն հիմնադրվել է XII դարում, հնագույն շենքերի տարածքում: Նորավանք համալիրը, միջնադարյան ճարտարապետների հոյակապ ստեղծագործություն է և գեղեցիկ բնապատկերի ֆոնին այն անկրկնելի տպավորություն է թողնում:
Կանգառ 4:
Թռչունների քարանձավը գտնվում է Հայաստանի հարավում, հայտնի է իր հնագիտական բացառիկ գտածոներով՝ աշխարհի ամենահին կաշվե կոշիկով և ամենահին գինեգործարաններից մեկը. Քարանձավը ունի ավելի քան 6000 տարվա պատմություն և տալիս է արժեքավոր տեղեկություններ հին մարդկանց կյանքի մասին։
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ: Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։