• 0

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ դեպի Չարենցի կամար, Գառնիի հեթանոսական տաճար, Մեղրի և մեղվամթերքի Մաստեր Կլաս, Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», Գեղարդի վանք

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

6 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Անհատական էքսկուրսիաներ

Խմբի քանակ

19 անձ

Տեղայնություն

Կոտայքի մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

Այս անհատական էքսկուրսիայի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք այցելելու Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերը: Առաջին կանգառը կլինի 1-ին դարի երկրորդ կեսին Արևի աստված Միհրին նվիրված Գառնու հեթանոսական տաճարը: Հաջորդ կանգառի ժամանակ իր յուրահատկությամբ Ձեզ կհիացնի ժայռափոր Գեղարդավանքը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

  • Գառնիի հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին Տրդատ 3-րդ թագավորի օրոք: Սա Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է: 
  • Բացահայտեք մեղուների հետաքրքիր աշխարհը անվտանգ և վերահսկվող պայմաններում, որտեղ կարող եք դիտել նրանց առօրյան և ծանոթանալ բնության մեջ նրանց կարևոր դերին։

    Մուտք գործեք մեր Ապիթերապիայի տնակ, հանգստացնող միջավայր, որը նախատեսված է լիարժեք հանգստի համար, որտեղ կարող եք զգալ մեղվափեթակի յուրահատուկ էներգիան և վայելել մեղուների կողմից ստեղծված բնական բուժիչ բույրը։

    Այցելեք մեր Բնական խնամքի միջոցների արտադրամաս, որտեղ կծանոթանաք բարձրորակ մեղվամթերքով պատրաստվող խնամքի միջոցների ստեղծման գործընթացին և կսովորեք բնական բաղադրիչների հրաշալի օգտակար հատկությունների մասին՝ առողջ մաշկի համար։

  • Գեղարդի վանքը Հայաստանում ամենաճանաչված միջնադարյան ճարտարապետական կառույցներից մեկն է: Գեղարդը լիովին կառուցված է քարանձավում և կոչվում է ‹‹այրիվանք››: Այս վանքը հիմնադրվել է 4-րդ դարում:
  • Սիմֆոնիան ներկայանում է հսկա բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված այս հրաշքը, գետի վրա կախված իր սյուների շնորհիվ հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»:  Այն համարվում է Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկը:
  • Չարենցի կամարը տեղակայված է Երևանից ոչ հեռու Գառնու հեթանոսական տաճարի և Գեղարդ վանական համալիրի ճանապարհին՝ Ողջաբերդ գյուղում: Առաջին հայացքից ոչնչով չտարբերվող և հետաքրքրություն չառաջացնող կամարը ուշադրության չի գրավում: Սակայն ավելի մոտ գնալով և տեսնելով համայնապատկերը, հասկանալի է դառնում, որ սա Արարատին նայելու լավագույն վայրն է:

    ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
    Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

    ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
    Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն օր՝ 09:00 - 16:00

    ԱՄՐԱԳՐՈՒՄ
    Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը


 

Ներառումներ

Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)

Ճաշ (եթե ընտրված է)

Մուտքի տոմս (եթե ընտրված է)

Շշալցված ջուր

Wi-Fi ինտերնետ տրանսպորտում

Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ

Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)

Էքսկուրսիայի կանգառների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝ թվային կամ թղթային տարբերակով

Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն

Հարկեր

Bee house մուտք (եթե ընտրված է)

Ալկոհոլային խմիչքներ

Աուդիոգիդ

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ:
  2. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  3. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  4. Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
  5. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Երեխաների մասնակցության դեպքում գործող գնային քաղաքականություն

Անհատական (պատվերով) էքսկուրսիաների դեպքում անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ էքսկուրսիային անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 31.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
31.000֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}