12 Ժամ
Արշավներ և լեռնագնացություն
18 անձ
Լոռու մարզ, ՀՀ
Գիտեի՞ք, որ քայլարշավները անհանգստությունը նվազեցնելու և կյանքը ավելի գունեղ դարձնելու լավագույն միջոցներից են: Քայլեք շատ, անհանգստացեք քիչ:
Այս անգամ առաջարկում ենք մեկնել Լոռու հիասքանչ մարզ, որտեղ կանաչ անտառները հանդիպում են խոր ձորերին և կապույտ երկնքին, որտեղ կարելի է տեսնել տարբեր դարերի ամենայուրօրինակ կառույցներն ու տարբեր ճարտարապետական գլուխգործոցներ:
Մեր առաջին կանգառը կլինի Ծաթեր կոչվող փոքրիկ գյուղում, որտեղ դուք կունենաք եզակի հնարավորություն՝ նախքան արշավի մեկնարկը թեթև գյուղական նախաճաշ ունենալու: Անհրաժեշտ էներգիայով լիցքավորվելուց հետո մենք կսկսենք մեր քայլարշավը փորձառու էքսկուրսավարի հետ:
Քայլարշավի առաջին հատվածը մեզ կտանի դեպի Ձորագետի կիրճում գտնվող հայտնի ժայռը, որը հայտնի է նաև Արևածագի ձոր կամ Կուրթանի հովիտ անուններով։ Այստեղ կանգառ կունենանք հանգստանալու, պիկնիկ կազմակերպելու կամ պարզապես լուսանկարվելու համար, այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի Հնեվանք կոչվող գեղատեսիլ վանական համալիր։
Քայլարշավի մոտավոր երկարությունը՝ 10 կմ:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն երկ.- կիր.՝ 07:00 - 09:00
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը
Wi-Fi ինտերնետ տրանսպորտում
Շշալցված ջուր
Ճաշ և/կամ թեյախմություն (եթե ընտրված է)
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ
Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)
Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն
Հարկեր
Թեյ/սուրճ և խորտիկներ
Անձրևանոց
Առաջին անհրաժեշտության դեղորայք
Գիդի ծառայություն
Ալկոհոլային խմիչքներ
Աուդիոգիդ
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.janarmenia.com կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: