• 0

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԱՐԱՀԵՏՈՎ՝ Քայլարշավ Պարզ լճից Գոշի լիճ

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

12 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Արշավներ և լեռնագնացություն

Խմբի քանակ

18 անձ

Տեղայնություն

Տավուշի մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

Աշխարհում քիչ կան արահետներ, որոնք գեղեցիկ են ցանկացած եղանակի: Այս անգամ Ձեզ առաջարկում ենք կազմակերպել քայլարշավ մի արահետով, որն ունի աննկարագրելի տեսարան բոլոր 4 եղանակների ընթացքում: Ձմռանն այն ճերմակ է և լի մաքրությամբ, աշնանն այն աչքի է ընկնում ծառերի վրայի կամ թափված տերևների բազմազան և ջերմ գույներով, իսկ ամռանն ու գարնանը այն կանաչ է և բուրում է թարմությամբ: Մեր գլխավոր նպատակակետը  անտառի սրտում թաքնված Գոշի չքնաղ լիճն է: Այն յուրօրինակ և անմատչելի վայր է՝ շրջապատված գեղեցիկ բնությամբ:

Մինչ Գոշի լիճ հասնելը՝ մեր առաջին կանգառը կլինի Պարզ լճի մոտ: Այստեղ մասնակիցները ազատ ժամանակ կունենան տեղում գործող ծառայություններից օգտվելու համար (զիփ լայն, սրճարաններ, նավարկություն՝ կախված եղանակից), ապա կսկսվի բուն քայլարշավը դեպի երկրորդ կանգառ՝ Գոշավանք: Գոշավանքը կամ Նոր Գետիկ վանքը կառուցվել է 1188 թվականին և անվանակոչվել հանճարեղ առակագիր Մխիթար Գոշի անունով:

Այստեղ Գոշավանքի պատմությանը ծանոթանալուց հետո կշարժվենք դեպի Գոշի լիճ, որտեղ կունենանք ազատ ժամանակ խարույկ վառելու և հանգստանալու համար:

  • Պարզ լիճը գեղեցիկ լիճ է, որը գտնվում է Տավուշի մարզում: Այն հանդիսանում է նաև հարմար վայր ժամանցի սիրահարների համար: Այստեղ կարող եք հանդիպել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են զիփ-լայնը, նավարկության տարբեր տեսակները, սրճարանները և այլն: Պարզ լիճը լավ վայր է նաև պիկնիկներ կազմակերպելու համար:
  • Գոշավանքը Աղստև գետի հովտի նշանավոր վանքերից է, նրա տեղում 12-րդ դարում եղել է Գետիկի վանքը, որը հիմնահատակ ավերվել է երկրաշարժից: Գոշավանքի համակառույցի հիմնադրումը կապված է միջնադարի խոշորագույն մտածող, օրենսդիր, առակագիր, «Դատաստանագրքի» հեղինակ Մխիթար Գոշի անվան հետ: Մխիթար Գոշի հիմնադրած վանքը սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, սակայն նրա մահվանից հետո վերանվանվել է նրա պատվին՝ Գոշավանք: Համալիրի կազմավորումը ընթացել է 12-13-րդ դարերում: Գոշավանքի վանքային համալիրը կազմում են Սբ. Աստվածածին եկեղեցին՝ իր պարզ արտաքին ճարտարապետությամբ, Սբ. Գրիգոր եկեղեցին՝ ավելի փոքր ծավալի նույնատիպ հորինվածքով, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ արտաքին պատերի բացառիկ հարդարանքի տարրերով ու նրբակերտ զարդաքանդակներով, ինչպես նաև գրատուն-զանգակատան շենքը: Գոշավանքը հարուստ է քարի գեղարվեստական մշակման ինքնատիպ արվեստի՝ խաչքարերի հոյակապ նմուշներով:
  • Գոշի լիճը իդեալական վայր է հանգիստ միջավայրում ժամանակ անցկացնելու համար: Գոշի լիճը ևս անվանվել է հայտնի առակագիր Մխիթար Գոշի անունով:

Տուրի ընթացքում սպասվում է մոտ 15 կմ երկկողմանի միջին բարդության քայլարշավ:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն երկ.- կիր.՝ 07:00 - 09:00

ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը


Ներառումներ

Wi-Fi ինտերնետ տրանսպորտում

Շշալցված ջուր

Ճաշ և/կամ թեյախմություն (եթե ընտրված է)

Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ

Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)

Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն

Հարկեր

Թեյ/սուրճ և խորտիկներ

Անձրևանոց

Առաջին անհրաժեշտության դեղորայք

Գիդի ծառայություն

Ալկոհոլային խմիչքներ

Աուդիոգիդ

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք

 

  1. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  2. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  3. Շրջագայությունը հակացուցված է ճնշման խնդիրներ ունեցող մարդկանց, հղիների և մինչև 10 տարեկան երեխաների համար։
  4. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
  5. Քայլարշավային շրջագայության ընթացքում ֆիքսված կանգառների միջնամասում (4-5 ժամ) հնարավոր չի լինի օգտվել սանհանգույցից:
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.janarmenia.com կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

 

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

 

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Անվտանգության կանոններ
  • Հետևել ուղեկցորդի ցուցումներին
  • Տուրի ընթացքում առաջացած անկանխատեսելի իրավիճակներում պահպանել հանգստություն
  • Ունենալ ստորև նշված բոլոր անհրաժեշտ իրերը

 

Տուրի ընթացքում անհրաժեշտ է
  • Կրել հարմարավետ, եղանակին համապատասխան հագուստ և կոշիկներ
  • Ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր
  • Ունենալ անհրաժեշտ դեղորայք՝ առողջական խնդիրների դեպքում
  • Հարմարավետ ուսապարկ, լապտեր և անձրևանոց
  • Հետևել վարորդի բոլոր ցուցումներին
  • Առանց լանչի տարբերակն ընտրելու դեպքում մեկ օրվա համար ունենալ անհրաժեշտ սնունդ 
  • Քայլարշավային փայտ (ոչ պարտադիր)

Քարտեզ

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 90.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
90.000֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}