• 0

Օձունի վանք

Օձունի վանք. Սանահինի և Հաղպատի վանքերից ոչ հեռու գտնվող Օձուն գյուղի կենտրոնական բարձրադիր մասում գտնվում է Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որն աչքի է ընկնում տեղանքի հետ ունեցած սերտ միասնությամբ, շրջապատին ներդաշնակող տարածական կերտվածքով: Շուրջը տարածվում է ընդարձակ ծառապատ եռանկյունաձև բակ, որն ուշ շրջանում շրջափակվել է պարսպով: 

 

Այն ունի ուղղանկյունաձև հատակագիծ: Գմբեթակիր չորս զանգվածեղ մույթերից բացի կան երկու անկյունաձև կտրվածքով մույթեր: Եկեղեցին ամբողջությամբ աչքի է ընկնում պարզ, հստակ ծավալներով, ներդաշնակ համաչափություններով, բարձր վարպետությամբ կատարված նրբին և բազմաթեմա քանդակներով, ճարտարապետական մանրամասերով, լույս ու ստվերի հարստությամբ: Եկեղեցին կառուցված է հեշտ մշակվող, դիմացկուն և գեղարվեստական տեսակետից արտահայտիչ տեղական բաց շագանակագույն ֆելզիտե բազմերանգ սրբատաշ քարերով:

Տուրեր դեպի Օձուն
Ստացեք լավագույն առաջարկները

Կառուցման ժամանակի վերաբերյալ հավաստի տեղեկություններ հայտնի չեն: Հավանական է համարվում հուշարձանի կառուցվելը 6-րդ դարի վերջում: Այն տարբեր ժամանակներում ենթարկվել է վերափոխությունների ու նորոգումների: Ընդգրկելով բազիլիկ գմբեթավոր տիպին պատկանող բնորոշ հատկանիշները և շեշտված ձևով ի հայտ բերելով հորինվածքային սերտ ընդհանրություն վաղ միջնադարյան եռանավ բազիլիկ հուշարձանների հետ՝ Օձունի եկեղեցին կարևոր կապող օղակ է հանդիսանում հորինվածքային այդ երկու տիպերի միջև:

  Հիմնադրումը

6-րդ դար

  Տեղակայվածությունը

Լոռու մարզ

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}