Սիրում ես ձիավարություն կամ ձիարշավնե՞ր, ուրեմն քեզ կհետաքրքրի այն ինչ կկարդաս այս հոդվածում:

ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ

  • Ձիավարության դպրոցները ստեղծվել են եվրոպական երկրներում դեռևս 15-րդ դարում։
  • Սկսած մ.թ.ա. 648 թ-ից՝ ձիարշավի մրցումները մտնում էին հին հունական օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ 
  • Իսկ Հայաստանում նժույգավարությունը հայտնի է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Այն հին հայկական տոնախմբությունների անբաժանելի մասն էր։ 

1920 թվականին Հայաստանում կազմակերպվեց մեր ժամանակների առաջին մրցումները։

 Իսկ 1949 թվականին Երևանում կառուցվեց հանրապետության միակ ձիարշավները։

Այժմ ձիավարությունը շատ հայտնի է նաև զբոսաշրջության ոլորտում։ 

 Հայաստանի, մասնավորապես Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, ռելիեֆը կատարյալ պայմաններ են ստեղծում հաճելի ու արկածային ճանապարհորդություն ունենալու համար։ Ձիավարությունը Հայաստանում բացի ակտիվ ու առողջ զբոսաշրջության ձև լինելուց, նաև մեծ հնարավորություն է ստեղծում բացահայտելու բաց երկնքի տակ գտնվող թանգարանը՝ լի բազում պատմամշակութային կոթողներով և բնության հուշարձաններով։

Ամենախելացի կենդանիներից մեկի՝ ձիու ընկերությունը, կարող եք վայելել նաև Հայաստանում։ Այժմ այն հասանելի է և՛ ձիավարության սիրահարների, և՛ սկսնակների համար։ 

BID FOR TRIP միասնական տուրիստական հարթակը ներկայացնում է մի քանի ծառայություններ հենց նժույգավարությունը նախընտրողների համար։ Ժամանակն է փորձել այս յուրօրինակ ծառայությունները և կտրվել առօրյայից: Ծառայությունները մատչելի են և բարձրակարգ։

1. Ձիավարություն և հնագիտական քայլարշավ հյուսիսային Հայաստանում

Այս արշավի ընթացքում Դուք կբացահայտեք Արդենիս գյուղի գեղատեսիլ արահետները և լիովին կհանգստանաք բնության գրկում: 

Արշավը ներառում է ՝

  • Ձիավարություն (5 կմ) 
  • Հնագիտական քայլարշավ (2 կմ)

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

2. Ձիարշավ Ձորագետի կիրճում

Այս արշավի ընթացքում Դուք կձիավարեք Դեբեդի կիրճի եզրով, մինչև ձորի եզրից կախված ժայռափոր Ծաթերի վանք: Դրանից հետո, իջնելով Ձորագետի հովիտ՝ կպատրաստվեք հացկերույթի ցից քար կոչվող վայրում։ Գետափին հանգստանալուց հետո կշարունակեք ձիարշավը գետի երկայնքով և անցելով կամուրջը՝ կրաժվեք դեպի տպավորիչ ու հիշարժան վայր՝  Հնեվանքի միջնադարյան համալիր։ Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

3. Ձիարշավ Լոռու պատմական արահետներով

Այս արշավի ընթացքում Դուք կձիավարեք դեպի 8րդ դարի սրբատեղի՝ Արդվու Սրբանես վանք՝ տեղակայված նույնանուն գյուղից վեր բլրալանջին։ Սրբանես այց կատարելուց հետո բլուրից իջնելիս ձեզնից ձախ կտեսնեք Օձի պորտ կոչված ժայռը, որ հայտնի բնության հուշարձան է Լոռիում։ Կարող եք ձեզ հետ վերցնել նրանից հոսող առողջարար ջրից, ապա կձիավարեք Օձունի հին ճանապարհով՝ հասնելով գյուղի կենտրոնում տեղակայված Սբ Աստվածածին եկեղեցի: Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

4. Ձիարշավ դեպի Արդվի

Այս արշավի ընթացքում մշակված դաշտերի արահետներով կսկսեք ձիավարել դեպի Արդվի գյուղ, որը շրջապատված է անտառապատ լեռնալանջերով: Այստեղ ձեզ կառաջարկեն համտեսել տեղական մրգեր և հյութեր, ինչպես նաև այցելել 8-րդ դարի Սրբանեսի վանք, տեղակայված գյուղից վեր գտնվող բլրին, որտեղ թաղված է հայտնի հայ կաթողիկոս Հովհան Օձնեցին: Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

5. Ձիավարության դասեր և ձիերի վարձույթ Դսեղում

Ձիավարության սիրահարներին առաջարկում ենք այցելել Դսեղ գյուղ, որտեղ գտնվում է ձիավարության և ձիերի վարձակալության համար նախատեսած մի գեղեցիկ վայր: Անհրաժեշտության դեպքում կատարվում է ձիավարման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում և նախպատրաստում, փորձնական վարում: Մանրամասներին ծանոթացեք այստեղ: