Հայաստանը հարուստ մշակույթ ունի, նույնքան հարուստ է իր սովորույթներով՝ ավանդույթներով, որոնք գալիս են դարերի խորքից՝ մինչև օրս պահպանելով իրենց իմաստն ու նշանակությունը՝ միաժամանակ փոփոխվելով, նորովի ու ժամանակակից ներկայանալով և դառնալով ավելի աշխույժ ու հետաքրքիր։
Հայկական հին ու բարի ավանդույթներից է հարսանեկան ծիսակատարությունը։ Սովորաբար հայկական հարսանիքները մարդաշատ են լինում, հրավիրվածների թվում են հյուրեր թե փեսացուի, թե հարսնացուի կողմից։ Հրավիրվում են նաև ընտանիքների ազգականները, բարեկամները, ապա ընկերներն ու այլ ծանոթներ։ Եղել են ժամանակներ, երբ հարսանիքը տևում էր յոթ օր ու գիշեր։ Մինչ հարսանեկան արարողությունը, հարսնացուն և փեսացուն ընտրում են հարսնաքույր և ազապ բաշի, ընտրում են իրենց նեղ մերձավորների շրջանից, քանի որ ծիսակատարության ամբողջ ընթացքում հարսնաքույրն ու ազապ բաշին իրենց ամենահավատարիմ անձինք են։ Առավել պատասխանատվությամբ է ընտրվում հարսանիքի կնքահայրը՝ քավորը, որից շատ բան է կախված նորաստեղծ ընտանիքի ամրությունն ապահովելու և պահպանելու համար։ Սա է պատճառը, որ քավոր աշխատում են ընտրել հարգված անձնավորության, որի խոսքն իրոք արժեք ունի երկու գերդաստասններում։
Հայաստանում կան տարածաշրջաններ, որտեղ հարսանիքը տևում է երեք օր։ Առաջին օրը կատարվում է ցուլ մորթելու արարողությունը՝ այդպիսով հարսանիքն ապահովելով անհրաժեշտ մսով։ Ցուլի պոզերին կապում են գունավոր ժապավեններ, ապա հանդիսավորությամբ մորթում։
Բուն հարսանիքի արարողության ժամանակ հարսնացուի եղբայրը կարող է փակել տան դռները փեսացուի առջև՝ պահանջելով և ստանալով փրկագին։ Կարող են գողանալ նորահարսի կոշիկը՝ նորից փրկագին պահանջելով այն վերադարձնելու համար։ Այս գումարն արդեն վճարում է քավորկինը։ Մեծ խորհուրդ ունի իր մեջ փեսայի մոր կողմից հարսին ու որդուն մեղրով կերակրելու ավանդույթը․ այն խորհրդանշում է նորաստեղծ ընտանիքի կյանքը մեղրի պես քաղցր լինելու ցանկությունը։ Նշենք նաև, որ հայկական ավանդական հարսանեկան ծիսակատարությունը պահանջում է, որ ամուսնացող զույգերն իրենց օրհնությունը ստանան եկեղեցում։
Հարսանեկան ավանդույթներ

Հայկական ուտելիքներ որոնք պետք է անպայման փորձել
Այցելեք Հայաստան՝ երկրագնդի դրախտային այս գողտրիկ անկյունը, որի ժողովուրդն առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Այցելեք ու բացահայտեք Հայաստանը Ձեզ համար, մի զրկեք Ձեզ ըմբոշխնելու երկրային անսահման հաճույքը, որը Ձեզ կպարգևեն օրիգինալ էքսկուրսիաներն ու մատչելի տուրերը։
Այցելեք Հայաստան, ճանաչեք Հայաստանը՝ այդ հիասքանչ ու անկրկնելի թանգարանը բաց երկնքի տակ, հիացեք հայկական հին ու նոր մշակույթով, իմացեք դարերի խորքից եկող բազում հետաքրքիր ավանդույթների մասին (հաճախ մասնակից դառնալով այդ ծիսակատարությունների), որ այսօր էլ պահում ու պահպանում է Հայաստանի հյուրասեր բնակչությունը։
Այցելեք Հայաստան, վայելեք թոնրի լավաշը, խենթացեք թխվող լավաշի անմահական բույրով։ Շրջեք Հայաստանով մեկ, ճաշակեք հայկական համադամ կերակուրները, արևահամ մրգերն ու չրերը, Գեղարդի նրբահամ գաթան, համտեսեք Հայաստանի հանքային ջրերի ողջ տեսականին, հիացեք բնական աղբյուրների ցայտքով։
Այցելեք Հայաստան, մասնակցեք գինու հյուրասիրությանը՝ Գինետոնին Երևանում, Գինու փառատոնին Արենիում։
Խմբային և անհատական տուրերը Ձեզ կտանեն Հայկական լեռներ, այդ լեռների գրկում ծվարած Սևանա լիճ և շատ ու շատ անմոռանալի տպավորություններ պարգևող վայրեր։