Մայրաքաղաք Երևանը Հայաստանի խոշորագույն քաղաքն է, որի բնակչությունն անցնում է մեկ միլիոնից: Այն Հայաստանի 13-րդ մայրաքաղաքն է, գտնվում է Հրազդան գետի ափերին: Երևան քաղաքի անվան հետ կապում են լեգենդ, ըստ որի, երբ Նոյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան գագաթին, Նոյը տեսել է ցամաքը և բացականչել է «Երևաց» բառը, որն էլ որոշ փոփոխությունների ենթարկվելով դարձել է Երևան: Այս արևառատ քաղաքում կարող եք գտնել հնագիտական բնակավայրեր, թանգարաններ, արվեստի սրահներ, գրադարաններ, բազմաթիվ մշակութային կենտրոներ և ժամանցի այլ վայրեր: 2012թ.-ին Երևանը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Տեսարժան վայրեր
Երևան քաղաքում տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսներով, տրոլեյբուսներով, միկրոավտոբուսներով և մետրոպոլիտենով։ Քաղաքային տրանսպորտի գինը 100 դրամ է։
Տեսարժան վայրեր
Երևանը ժամանցի վայրերի հարուստ ընտրություն է առաջարկում ցանկացած նախասիրությունների ունեցող անձանց համար։ Մեկ քաղաքում Դուք կգտնեք էքստրիմալ պարկեր, գինու և խաղողի սպա, հայկական ավանդական խոհանոցը ներկայացնող ռեստորաններ և համաշխարհային փառք վայելող ջազ կենտրոններ։
Տեսարժան վայրեր
Ինտերնետը, որն այսօր այդքան անհրաժեշտ է հատկապես զբոսաշրջիկների համար հասանելի է Երևանում: Երևանի մետրոյի բոլոր կայարաններում կարող եք օգտվել անվճար Wi-Fi ինտերնետից, այգիներում, մի շարք ռեստորաններում և սրճարաններում, ինչպես նաև Հանրապետության Հրապարակում ևս առկա է անվճար Wi-Fi :