ԴԻՐՔ Երևան քաղաքի հենց սրտում գտնվող, կայսերական ոճով կառուցված բարձրակարգ “Իմպերիալ Պալաս Հոթել”-ը արդեն մեկ տարուց ավել իր ծառայություններն է առաջարկում բոլոր նրանց, ովքեր այցելում են Հայաստան, թեˊ գործնական, թեˊ հանգստի և թեˊ այլ նպատակներով: Ձեզ անհրաժեշտ է ընդհամնեը երեք րոպե, որպեսզի ոտքով հասնեք Մատենադարան և 5 րոպե` Կասկադ համալիր, 10 րոպե` Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոն: Զվարթնոց Միջազգային օդանավակայանը գտնվում է 19 կմ հեռավորության վրա: Իր հարմար դիրքի շնորհիվ, հյուրանոցային այս կառույցը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում հայտնվել Երևան քաղաքի տեսարժան վայրեր, թանգարաններ և այլ կառույցներ, որոնք կարող են լիովին բավարարել Հայաստան եկած այցելուի հետաքրքրությունները:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
Մինչև 6 տարեկան երեխաների գիշերակացն անվճար է նույն սենյակում մեծահասակի կամ ծնողներից մեկի հետ գիշերելու դեպքում: