Թբիլիսին Վրաստանի մայրաքաղաքն է և Կովկասի խոշորագույն բնակավայրերից մեկը։ Գտնվում է Կուր գետի ափին։ Թբիլիսին հիմնադրել է Վախթանգ Գորգասալը՝ 5-րդ դարի վերջում։ Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում Թբիլիսին դարձել է առևտրային կարևոր հանգույց։ Թբիլիսիի հազարամյա պատմությունը արտացոլված է ճարտարապետության մեջ։ Այն իրենից ներկայացնում է դասական, մերձավորարևելյան, ռուսական և ժամանակակից ճարտարապետությունների համադրություն։ Պատմականորեն Թբիլիսին եղել է տարբեր մշակութային, էթնիկական և կրոնական ծագում ունեցող անձանց գործունեության հարթակ։ Այժմ Թբիլիսին համարվում է աշխարհի ամենագեղեցիկ և ապահով քաղաքներից մեկը, ուր պետք է այցելել։