1955թ-ին հիմնադրված «Սոճուտ» հանգստյան տունը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում՝ եղևնիների և սոճիների բնական անտառի սրտում։
Հանգստյան տան հարևանությամբ է գտնվում հանրապետության ամենագեղեցիկ բուսաբանական այգին՝ Դենդրոպարկը, որտեղ հանգստյան տան հյուրերը կարող են զբոսնել և վայելել սոճու անտառի բուժիչ հատկություններով օժտված օդն ու հրաշալի բնությունը։
«Սոճուտ» հանգստյան տունն առաջարկում է օգտվել հարմարավետ և գեղեցիկ կահավորված 46 համարներից, ռեստորանից, բարից, կոնֆերանսների դահլիճից, շոգեբաղնիքից, ֆուտբոլի, վոլեյբոլի դաշտերից և ժամանցի այլ հնարավորություններից՝ Ձեր հանգիստն ավելի հետաքրքիր ու լիարժեք դարձնելու համար։
Տասնամյակների պատմություն ունեցող առողջարանը մինչ այսօր սիրով ընդունում է բոլորին, ովքեր ցանկանում են լինել առողջ, ունենալ կատարյալ հանգիստ և մոտ լինել բնությանը։
«Սոճուտ» հանգստյան տան ռեստորանը հյուրերին առաջարկում է երեքանգամյա սնունդ. նախաճաշը «շվեդական սեղանի» ձևով, իսկ ճաշը և ընթրիքը ըստ սեզոնային ճաշացուցակի՝ հյուրի ընտրությամբ: Մեզ մոտ մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների հայտնի ճաշատեսակներ, ինչպես նաև շեֆ խոհարարի հեղինակային ուտեստներ, որոնք բավարարում են նույնիսկ ամենաքմահաճ այցելուների պահանջները: Փոքրիկ հյուրերի համար նախատեսված է մանկական մենյու: Ռեստորանում հնարավոր է կազմակերպել նաև հարսանյաց հանդեսներ և տոնական բանկետներ:
Բարում կարող եք ուրախ ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ, վայելել կոկտեյլների, թեյի և սուրճի բազմազան տեսակներ, համեղ աղանդեր և պաղպաղակ: Առաջարկվում է նաև ոգելից խմիչքների՝ ռոմի, վիսկիի, կոնյակի, օղու և գարեջրի լայն ընտրություն: Հատկապես հաճելի են ջերմ ամառային երեկոները մեր բարի գողտրիկ պատշգամբում։
Մեզ մոտ գործում է ժամանակակից շոգեբաղնիքը, որտեղ կարող եք ամբողջովին կտրվել առօրյա հոգսերից և լիցքաթափվել: Այն թույլ կտա ազատվել լարվածությունից՝ զգալով իսկական շոգեբաղնիքի կազդուրիչ ուժը և ստանալ էներգիայի և առույգության մեծ լիցք: Ժամանակակից կյանքի բարձր տեմպի պայմաններում շոգեբաղնիքը սթրեսի կանխարգելման լավագույն տարբերակներից է:
Մեզ մոտ բոլոր համարները հագեցած են նուրբ ու ճերմակ սպիտակեղենով, իսկ լոգասենյակներում հյուրերին են սպասում բամբակյա սրբիչներ ու հիգիենայի պարագաներ։
Հյուրերի ցանկությամբ պարբերաբար կազմակերպվում են էքսկուրսիաներ: Տուրերն անցկացվում են նվազագույնը 6 մասնակիցների դեպքում: ՈՒղղություններն են՝
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 72 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում միայն այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 72 ժամ առաջ:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից գործարքը չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվությունն առկա է Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին:
Մինչև 3 տարեկան երեխաների գիշերակացն անվճար է: 3-6 տարեկան երեխայի համար – 5,000 դրամ: 7-12 տարեկան երեխայի համար – 7,000 դրամ: 13 տարեկանից բարձր անձանց համար լրացուցիչ մահճակալը – 10,000 դրամ: