0

Երաշխավորված ձմեռային տուր փաթեթ` գիդի ուղեկցությամբ՝ հրաշքների երկիր Հայաստանում՝ անհատների և ընտանիքի համար (01.12.2023 – 04.12.2023), (22.02.2024 – 25.02.2024), (24.12.2024 – 27.12.2024)

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

4 Օր

էքսկուրսիայի տեսակ

Փաթեթներ

Խմբի քանակ

19 անձ

Տեղայնություն

Հայաստան

Հակիրճ նկարագրություն

Ձմեռը հրաշքների երկիր Հայաստան այցելելու լավագույն եղանակներից մեկն է, քանի որ բնությունը յուրահատուկ է, իսկ բնապատկերները զարդարված են ձյան սպիտակ շերտերով: Հայկական լեռների գեղեցկությունն ու ձյան ստեղծած մաքրությունը իսկական հեքիաթ են դարձնում այն ամենը, ինչ տեսնում եք։ Այս երաշխավորված 4-օրյա տուր փաթեթի ընթացքում կարելի է տեսնել Հայաստանի մշակութային վայրերը, համտեսել հայկական համեղ ուտեստներ և կերտել լավագույն հիշողություններ Հայաստանում:

Ներառված տեսարժան վայրերը՝

  • Երևան՝ հին և նոր քաղաք
  • ԳՈՒՄ շուկա
  • «Մեգերյան Կարպետ» հայկական գորգերի թանգարան
  • Գառնու հեթանոսական տաճարը
  • Քարերի սիմֆոնիա
  • Ազատի ջրամբար
  • Ծաղկաձոր քաղաք և ճոպանուղի
  • Սևանա լիճ, Սևանավանք
  • Դիլիջան քաղաք
  • Պարզ լիճ
  • Եղնիկների ֆերմա
  • Ձիավարություն և UAZing
  • Հայկական տոլմայի պատրաստման վարպետաց դաս
  • Հայկական «Պիցցայի» (լահմաջո) համտես
  • Ամենահայտնի պաղպաղակը Երևանում
  • Հայկական չրերի համտես
  • Հայկական հացի՝ լավաշի պատրաստման վարպետաց դաս և համտես
  • Հայկական խորովածի պատրաստում
  • Հայկական քաղցրավենիքի՝ գաթայի պատրաստում

Տուր ծրագիրն՝ ըստ օրերի

Օր 1՝  Ժամանում Երևան, տրանսֆեր օդանավակայանից Երևան,  տեղավորում հյուրանոցում, գաստրոնոմիկ քաղաքային շրջագայություն Երևանում մեքենայով. Հանրապետության հրապարակ – «Մեգերյան Կարպետ» գորգերի թանգարան - ԳՈՒՄ շուկա - Հայկական չրերի համտես - Աբովյան փողոց - Երևանի ամենահայտնի պաղպաղակի համտես - Հյուսիսային պողոտա - Հայկական «Պիցցայի»՝ լահմաջոյի համտես - Կասկադ համալիր - հայկական տոլմայի պատրաստման վարպետաց դաս և ավանդական ընթրիք Մամիկ հյուրատանը։ 

Օր 2՝  Ձյունոտ օր Հայաստանում. Գառնու հեթանոսական տաճար - Քարերի սիմֆոնիա - Ազատի ջրամբար - լավաշի (հայկական հաց) և հայկական խորովածի պատրաստման վարպետաց դասեր և համտես - ավանդական ճաշ - Ծաղկաձորի ճոպանուղի և ջերմային աղբյուրներ Հանքավանում։

Օր 3՝ Արտաճանապարհային շրջագայություն և ձիավարություն. Սևանա լիճ (ֆոտոստոպ) – Սևանավանք – UAZինգ և ձիավարություն Հաղարծին գյուղում – ճաշ և գաթայի պատրաստման վարպետաց դաս – Պարզ լիճ (zip-line՝ ըստ ցանկության) և այցելություն եղնիկների ֆերմա։ 

Օր 4՝ Check-out. Այց Վերնիսաժ տեղական շուկա՝ կախված Ձեր թռիչքի ժամից, տրանսֆեր Երևանից օդանավակայան, մեկնում։

Զբոսաշրջային փաթեթում ներառված հյուրանոցներ

  • 3 * հյուրանոցներ՝ Elysium, Unique հյուրանոց կամ նույն կատեգորիայի այլ հյուրանոց

Եթե ցանկանում եք կազմակերպել Ձեր հանգիստը այլ հյուրանոցում, ապա կարող եք ուղարկել հարցում։ Մենք հնարավորինս շուտ կապ կհաստատենք Ձեզ հետ։ Հնարավոր է փաթեթը գնել նաև առանց գիշերակացի ծառայության։

 

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 2 անձից

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
մինչև 31․12․2024

ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ձեր հյուրանոցը

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Զեղչ երեխաների համար


Ներառումներ

Անհատական ուղևորափոխադրում հարմարավետ փոխադրամիջոցով

Պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայություն շրջագայության ընթացքում

3 x գիշերակաց

3 x նախաճաշ հյուրանոցում

2 x ավանդական ճաշ - օր 2, 3

1 x ավանդական ողջույնի ընթրիք - օր 1

4 x վարպետաց դասեր և համտես տեղական հյուրատներում կամ ռեստորաններում - օր 1, 2, 3

1 x շիշ ջուր մեկ անձի համար օրական

Wi-Fi տրանսպորտում

Տուրեր՝ ըստ ծրագրի

Բոլոր տեղական հարկերը

Ավիատոմսեր

Առողջության ապահովագրություն

Ընթրիք և ճաշ (ըստ ցանկության հնարավոր է կազմակերպել)

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Խմբով լինելու դեպքում տուր փաթեթը հնարավոր է կազմակերպել ցանկացած ամսաթվով։
  2. Հնարավոր է նաև տուր փաթեթի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  3. Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
  4. Տուր փաթեթի ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
  5. Մեկ տեղանոց սենյակ ընտրելու դեպքում արժեքին ավելանում է 70 դոլլար՝ մեկ անձի հաշվով։
Օր 1՝ Ժամանում, տրանսֆեր օդանավակայանից Երևան, գաստրոնոմիկ քաղաքային շրջայց

Տեւողությունը՝ 8 ժամ / Հեռավորությունը՝ 40 կմ

 Շրջայցը կսկսվի խորհրդանշական Հանրապետության հրապարակից, որին կհաջորդի  այցելություն Megerian Carpet գորգերի թանգարան, որտեղ հյուրերը կարող են ծանոթանալ հայկական գորգագործության պատմությանը. Շրջայցը կշարունակվի դեպի ԳՈՒՄ շուկա, որտեղ հյուրերը կարող են համտեսել հայկական չրերի բազմազանություն. Այնուհետև հյուրերը կայցելեն Աբովյան փողոց՝ Երևանի ամենահին և ամենաաշխույժ փողոցներից մեկը, որտեղ կհամտեսեն Երևանի ամենահայտնի պաղպաղակը։ Շրջայցի ընթացքում կլինի նաև կանգառ Հյուսիսային պողոտայում, որին կհաջորդի հայկական «պիցցայի» կամ լահմաջոյի համտես: Այնուհետև հյուրերը կայցելեն Կասկադ համալիր և կվայելեն Երևանի հիասքանչ տեսարանները՝ վերևից։ Շրջայցը կավարտվի հայկական տոլմա պատրաստելու վարպետաց դասով և ավանդական ընթրիքով՝ Մամիկ հյուրատանը, որտեղ հյուրերը կարող են վայելել հայկական խոհանոցի իսկական համերը։

Օր 2՝ Ձյունառատ օր Երևանում

Տեւողությունը՝ 9 ժամ / Հեռավորությունը՝ 150 կմ

Շրջայցը կսկսվի Գառնու հնագույն հեթանոսական տաճար այցելությամբ, որից հետո հյուրերը կայցելեն Քարերի սիմֆոնիա՝ եզակի բնական հուշարձան, որը գտնվում է Գառնու մոտակայքում։ Այնուհետև կլինի կանգառ Ազատի ջրամբարում։ Շրջայցը կշարունակվի լավաշի և հայկական խորովածի պատրաստման վարպետաց դասերով: Շրջագայությունը կներառի ավանդական ճաշ, որի ընթացքում հյուրերը կհամտեսեն հայկական բազմազան ուտեստներ: Այնուհետև նախատեսվում է կանգառ Ծաղկաձորում, որտեղ հյուրերը կարող են օգտվել ճոպանուղուց: Շրջայցը կավարտվի Հանքավան այցելությամբ, որտեղ հյուրերը կարող են ընդունել ջերմային լոգանք և հանգստանալ գեղեցիկ բնության գրկում։ 

 

Օր 3՝ Համատեղելով մշակույթն ու արկածները

Տեւողությունը՝ 10 ժամ / Հեռավորությունը՝ 260 կմ

Այս օրը կատարյալ կթվա հատկապես արկածներ փնտրողների համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի գեղեցկությունը՝ զգալով հանդերձ արտաճանապարհային տուրի և ձիավարության հաճույքը: Տուրի ընթացքում հյուրերը UAZ մեքենայով կբարձրանան դեպի Հաղարծին գյուղ, որտեղից էլ կսկսվի ձիավարությունը։ Շրջայցը կներառի ճաշ, որին կհաջորդի գաթայի պատրաստման վարպետաց դասը, որտեղ հյուրերը կարող են սովորել հայկական ավանդական քաղցրավենիք պատրաստել: Շրջայցը կշարունակվի դեպի Պարզ լիճ, որտեղ հյուրերը կարող են օգտվել zip-line-ից՝ ըստ ցանկության, որին կհաջորդի այցելություն եղնիկների  ֆերմա։ Օրը կամփոփենք Սևանավանք և Սևանա լիճ այցով, որտեղ հյուրերը կարող են ծանոթանալ այս հնագույն հայկական հուշարձանի պատմությանն ու նշանակությանը։

 

Օր 4՝ Վերնիսաժ տեղական շուկա, տրանսֆեր Երևանից օդանավակայան, մեկնում

Տեւողությունը՝ 1 ժամ / Հեռավորությունը՝ 30 կմ

Օրը կսկսվի Վերնիսաժ՝ տեղական բացօթյա շուկա այցելությամբ, որտեղ հյուրերը կարող են գնել հուշանվերներ և այլ ավանդական Հայկական արտադրանք։ Գնումները ԳՈՒՄ-ի շուկայում ավարտելուց հետո, կկազմակերպվի ուղևորափոխադրում Երևանից օդանավակայան։

 

Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   

Քարտեզ

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 113.500֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
113.500֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}