• 0

Ձմեռային հիշողություններ կերտելով` անհատական տուր դեպի Գառնու տաճար, Գեղարդի վանք, Քարերի սիմֆոնիա, Կեչառիս վանական համալիր, Ծաղկաձորի ճոպանուղի, Բուժիչ հանքային ջրով լոգանք

Կոտայքի մարզ

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

10 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Ձմեռային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

19 անձ

Տեղայնություն

Կոտայքի մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

Այս ձմեռային ծրագիրը լավ առիթ է ոչ միայն գերազանց անցկացնելու Ձեր հանգիստը, այլև այցելելու Հայաստանի պատմական վայրերը և զմայլվելու հիասքանչ տեսարաններով։ Եկեք մեզ հետ Ծաղկաձոր՝ անմիջապես ճոպանուղուց վայելելու Հայաստանը և հանգստանալու ջերմային տաք բաղնիքներում։ Դուք կայցելեք Կեչառիս վանք, կբացահայտեք Գեղարդի վանքի և Գառնու տաճարի պատմությունը:

ԿԱՐԵՎՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝

  • Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին։ Այն միակ հեթանոսական տաճարն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում։ Քրիստոնեության ընդունումից հետո այն դարձել է Տրդատ III թագավորի քրոջ՝ Խոսրովադուխտի ամառային նստավայրը։ Այն ավերվել է 1679 թվականին երկրաշարժից։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել Միհրին՝ Արևի Աստծուն։
  • Գեղարդի վանքը Հայաստանի խոշորագույն միջնադարյան ճարտարապետական ​​կառույցներից է։ Գեղարդն ամբողջությամբ փորված է քարայրում, այն կոչվում է նաև «քարանձավային վանք»։ Այս վանքը հիմնադրվել է մ.թ.ա 4-րդ դարում։ քարայրում սկիզբ առնող սուրբ աղբյուրի տեղում։ Գեղարդի (նիզակ) վանական համալիրի անվանումը գալիս է Լանգին նիզակից, որը խոցել է Հիսուս Քրիստոսի մարմինը խաչի վրա։ Կործանված տաճարի սյուների կտորները, պատերի քարերն ու խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Հնագետներից 20 տարի պահանջվեց, որպեսզի հավաքեն քանդված կտորները։ Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին։ Այս նիզակն այս պահին պահվում է Էջմիածնի թանգարանում։ Գեղարդ վանական համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
  • Ծաղկաձորը առողջարանային հիանալի քաղաք է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, այն հայտնի է որպես լեռնադահուկային վայր: Ծաղկաձոր նշանակում է «ձոր լի ծաղիկներով»:  Այստեղ Դուք կայցելեք նաև միջնադարյան հիանալի Կեչառիս վանքը, որը կառուցվել է վաղ միջնադարում։ Վանքը ներառում է չորս եկեղեցի, գավիթ, երկու մատուռ և բազմաթիվ խաչքարեր։ Այստեղ Դուք կարող եք զգալ հանգստացնող բնություն նաև ձմռանը և զարմանալի ճարտարապետություն:
  • Հայաստանը հարուստ է հանքային և ջերմային տաք աղբյուրներով։ Հանրապետությունում ամենահայտնի ջերմային աղբյուրը Հանքավանում է, որն ունի ամենաարժեքավոր բուժիչ հատկությունները։ Այնտեղ Ձեզ կտրամադրվեն մեկանգամյա օգտագործման հողաթափեր, իսկ լողազգեստը և սրբիչները անհրաժեշտ է վերցնել Ձեզ հետ։ Լոգանքի ընդհանուր տևողությունը մեկ ժամ է։

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն օր՝ 09:00 - 10։00

ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը


Ներառումներ

Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)

Ավանդական ճաշ (եթե ընտրված է)

Շշալցված ջուր

Wi-Fi ինտերնետ տրանսպորտում

Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ

Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)

Տոմսավճարներ (եթե ընտրված են)

Բուժիչ հանքային ջրով լոգանք

Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն

Հարկեր

Ալկոհոլային խմիչքներ

Աուդիոգիդ

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ:
  2. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  3. Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
  4. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Երեխաների մասնակցության դեպքում գործող գնային քաղաքականություն

Անհատական (պատվերով) էքսկուրսիաների դեպքում անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ էքսկուրսիային անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Կոտայքի մարզ

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 58.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
58.000֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}