Հայաստան
5 Օր
Փաթեթներ
20 անձ
Հայաստան
Երկար եք սպասե՞լ Հայաստան գալուն։ Հիմա ամենալավ ժամանակն է, քանի որ առաջարկում ենք ձեր հանգիստն անցկացնել՝ վայելելով Ծաղկաձորի ձնառատ բնությունը, մշակութային և պատմական շրջագայություններ կատարելով Գառնու տաճար, Գեղարդի վանք և այլ տեսարժան վայրեր: Հանգստի և զվարճանքի համատեղումը մեկ փաթեթում այժմ հնարավոր է:
Այս տուր փաթեթում հնարավոր է փոխել էքսկուրսիաների օրերը։ Փաթեթի բոլոր բաղադրիչները (շրջագայություններ և փոխանցումներ) կարող են կազմակերպվել նաև առանձին: Եթե ընտրում եք օդանավակայանի տրանսֆերների ամրագրում, խնդրում ենք նշել ժամանման և մեկնման մանրամասները (թռիչքի մանրամասները, ամսաթիվը/ժամը, ուղեբեռի քանակը և այլն):
Ի՞նչ կարող եք տեսնել այս փաթեթի ընթացքում:
Շրջագայության ծրագիր.
Օր 1. Տեղափոխում օդանավակայանից Ծաղկաձոր քաղաք, գիշերակաց Ծաղկաձորում
Օր 2. Ազատ օր Ծաղկաձորում ձմեռային ծառայություններից օգտվլու համար, գիշերակաց Ծաղկաձորում
Օր 3. Տեղափոխում Ծաղկաձորից Լեռնանիստ, գաթայի պատրաստման վարպետաց դաս գյուղական հյուրատանը, ձմեռային սպորտային ծառայություններ Լեռնանիստում, Ազատ ժամանակ Ծաղկաձորում։
Օր 4. Գառնու տաճար, Քարերի սիմֆոնիա, Գեղարդի վանք, Գիշերակաց Ծաղկաձորում
Օր 5. Տեղափոխում Ծաղկաձորից օդանավակայան
Ամրագրե՛ք հյուրանոցներ և հյուրատներ Երևանում «Գիշերակաց» բաժնում ամենամատչելի գնով:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
01.01 - 31.12
ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ձեր հյուրանոցը
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Զեղչ երեխաների համար
Երկկողմանի տրանսֆեր Զվարթնոց միջազգային օդանավակայանից Երևան և հակառակ ուղղությամբ (եթե ընտրված է)
Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)
Մուտքի տոմսեր
Շշալցված ջուր
Ճաշ և ընթրիք
Հարմարավետ մեքենաներ Wi-Fi-ով և օդորակիչով
Բոլոր հարկերը
Ավիատոմսեր
Առողջության ապահովագրություն
Հյուրանոցի ծախսերը վաղ ժամանման և ուշ մեկնման դեպքում
Տևողություն / հեռավորություն - 7 ժամ
10:00 - 10:30 Տրանսֆեր Երևանից Չարենցի կամար
10:30- 11:00 Չարենցի կամարի համար ընտրված վայրը պատահական չէ, քանի որ այստեղից անկրկնելի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռ: Կամարի վրա գրված են հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցի խոսքերը, որից էլ Կամարը ստացել է Չարենցի կամար անվանումը:
11:30 - 12:30 Գառնու հեթանոսական տաճար
Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է I դարի երկրորդ կեսին Տրդատ III թագավորի կողմից։ Այն Հայաստանի տարածքում պահպանված միակ հեթանոսական տաճարն է։ Քրիստոնեության ընդունումից հետո այն դարձել է Տրդատ III թագավորի քրոջ՝ Խոսորոդուխտի ամառային նստավայրը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել Միտրային՝ Արևի Աստծուն: Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
12:30 - 13:00 Քարերի սիմֆոնիա
«Եթե չեք տեսել Քարերի սիմֆոնիան, ապա Հայաստանում չեք եղել». Այս բնական հուշարձանը ապշեցուցիչ է և ակնածանք առաջացնող: Տեղանքը կիրճ է, որի ժայռերը բաղկացած են հսկայական բազալտե սյուներից, որոնք կախված են գետնից մոտ 50 մետր բարձրության վրա:
13:30 - 15:00 Ազատ ժամանակ
Այստեղ դուք կճաշեք գունեղ ռեստորաններից մեկում։ Մենք կարող ենք ճաշ կազմակերպել ըստ ցանկության:
15:30 - 16:30 Գեղարդի վանքը Հայաստանի միջնադարյան մեծագույն ճարտարապետական կոթողներից է, որը կառուցվել է 4-րդ դարում: Վանական համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
16:30- 17:30 Տրանսֆեր Գառնու տաճարից Երևան
Ազատ ժամանակ
* Նշված է մոտավոր ժամանակը
Տևողություն / Հեռավորություն` 4 ժամ / 20 կմ
10:30 - 11:00 Տեղափոխում Ծաղկաձորից Լեռնանիստ
11:00 - 13:00 Ազատ ժամ
Այս ձմեռային ծրագիրը հնարավորություն կտա անմոռանալի և հաճելի ժամանակ անցկացնել Կոտայքի մարզում գտնվող Լեռնանիստ համայնքում, որը կատարյալ է ձմեռային ժամանցի կազմակերպման և ձյունառատ արձակուրդներ վայելելու համար։ Տարածքում գործում են տարատեսակ ծառայություններ, դրանք են դահուկավարությունը, փուչիկ-սահնակը, ձյունագնացը, ճոպանուղու ծառայությունը, որոնք հարմար են ինչպես մեծահասակների և փորձառուների, այնպես էլ երեխաների և սկսնակների համար։
Այս հետաքրքիր և գրավիչ տուրի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք վայելելու ձմեռային ժամանցը և թեյախմությունը գյուղական հյուրատանը։
Ձմեռային ժամանցի փաթեթի ներառումներ՝
13:00 - 13:30 Տրանսֆեր Լեռնանիստից Ծաղկաձոր
14:00 - 15:00 Ճա
15:00 -19:00 Ազատ ժամանակ Ծաղկաձորում
19:00 - 20:00 Ընթրիք
* Նշված է մոտավոր ժամանակը
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: