Հայաստան
5 Օր
Փաթեթներ
20 անձ
Հայաստան
Բացահայտեք Հայաստանը մեր հետաքրքիր “Ռամադանի 5-օրյա տուր փաթեթ Հայաստանում” շրջագայության միջոցով: Այս շրջագայության յուրաքանչյուր օրը հագեցած է զարմանալի բացահայտումներով և վառ տպավորություններով:
Կսկսե՛ք ձեր ճանապարհորդությունը լուսավոր և հյուրընկալ Երևանում։ Օդանավականանում դիմավորումիից հետո դուք ժամանակ կունենաք ինքնուրույն ուսումնասիրելու քաղաքը, նրա մշակույթն ու պատմությունը:
Կայցելեք Գառնու և Գեղարդի հայտնի վանքերը, կհիանաք շրջակա տարածքի հնագույն ճարտարապետությամբ և բնական գեղեցկությամբ։ Երեկոյան կվերադառնանք Երևան՝ հանգստանալու։
Կգնաք դեպի գեղատեսիլ Սևանա լիճը՝ Հայաստանի կապուտաչյա մարգարիտը։ Լիճը ուսումնասիրելուց և տեղական համեղ ուտեստները համտեսելուց հետո կուղևորվենք դեպի իր խիտ անտառներով և մաքուր օդով հայտնի հմայիչ Դիլիջան քաղաքը:
Կբացահայտեք Սևանավանքը՝ վայելելով հիասքանչ տեսարաններ: Կընկղմվեք հնության մթնոլորտում և կբացահայտեք տարածաշրջանի եզակի բնական տեսարժան վայրերը: Ակտիվ հանգստի սիրահարների համար մենք առաջարկում ենք արտաճանապարհային տուր և ձիավարության Դիլիջանի գեղատեսիլ բնության մեջ, որը թույլ կտա ձեզ վայելել տեսարանները և զգալ արկածների ոգին:
Եզրափակիչ օրը ձեզ նորից սպասում է Երևանը, որտեղ ժամանակ կլինի գնումներ կատարելու և քաղաքում վերջին զբոսանքների համար: Երեկոյան դուք տուն կգնաք՝ ձեզ հետ տանելով անմոռանալի հիշողություններ։
Ներառված տեսարժան վայրերը.
Շրջագայության ծրագիրն ըստ օրերի.
Ամրագրե՛ք հյուրանոցներ և հյուրատներ Երևանում «Գիշերակաց» բաժնում ամենամատչելի գնով:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
01.01 - 31.12
ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ձեր հյուրանոցը
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Զեղչ երեխաների համար, Ճաշը ներառված է
Երկկողմանի տրանսֆեր Զվարթնոց միջազգային օդանավակայանից Երևան և հակառակ ուղղությամբ (եթե ընտրված է)
Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)
Մուտքի տոմսեր
Շշալցված ջուր
Ճաշ և ընթրիք (եթե ընտրված է)
Հարմարավետ մեքենաներ Wi-Fi-ով և օդորակիչով
Բոլոր հարկերը
Բոլոր մուտքավճարները
Ինտերնետ հասանելիությամբ հեռախոսի քարտ՝ որպես նվեր
Ավիատոմսեր
Առողջության ապահովագրություն
Հյուրանոցի ծախսերը վաղ ժամանման և ուշ մեկնման դեպքում
Գիշերակաց
Պարզ լճի զիփ-լայնի տոմս
Տևողությունը - 3 ժամ
18:00 - 21:00 Քայլք Երևանում
Երևանում շրջայցը մենք կսկսենք Աբովյան 2 հասցեում գտնող «Ջան Արմենիա Տուրս ընդ Թրավելի» գրասենյակից: Անհատական էքսկուրսիա-զբոսանքի առաջին կանգառը Հանրապետության հրապարակն է, որտեղ մենք կանգ կառնենք երգող շատրվանների մոտ և կհիանանք հրապարակը շրջապատող վարդագույն տուֆից կերտված շինություններով։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը և Կառավարական տունը։ Պատմության թանգարանի շենքի ձախ կողմում է գտնվում Երևանի ամենահին փողոցներից մեկը՝ Աբովյան փողոցը, որտեղից էլ կսկսենք մեր շրջայցը և կտեսնենք դեռևս 19-րդ դարում սև տուֆից պատրաստված մի քանի շենքեր: Հաջորդ կանգառը Շառլ Ազնավուրի հրապարակն է, ով ֆրանսիահայ երգիչ էր՝ հայտնի որպես փարիզյան Ֆրենկ Սինատրա: Այստեղ է գտնվում նաև «Մոսկվա» կինոթատրոնը և ժամանակակից արվեստի մի քանի նմուշներ։ Հաջորդ կանգառը Հյուսիսային պողոտան է: Այն Երևանի ամենաժամանակակից և մարդաշատ վայրերից մեկն է և միացնում է Հանրապետության և Ազատության հրապարակները: Պողոտան զարդարված է բազմաթիվ շքեղ շենքերով, ռեստորաններով, սրճարաններով և ժամանցի կենտրոններով: Շրջայցի հաջորդ կանգառը հայ մեծանուն գրող, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի անունը կրող փողոցն է, որտեղ է գտնվում Կարապի լիճը։ Շարունակելով շրջայցը տեսնելու ենք նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և հարակից հրապարակը, որը տեղացիների սիրելի վայրերից մեկն է։
Օպերայի շենքին կից գտնվում է հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի արձանը և այգին, որտեղ շատ հայ ժամանակակից նկարիչներ կազմակերպում են ցուցահանդես-վաճառք: Այգին նման է փոքրիկ պատկերասրահի, որտեղ զբոսնելը, անշուշտ, հաճելի է։ Հաջորդ կանգառը Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանն է: Այստեղ է գտնվում նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, որը բացվել է 2009թ. նոյեմբերին` ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթը ներկայացնելու առաքելությամբ: Ոգեշնչվելով իր հիմնադրի` պարոն Ջերարդ Լ. Գաֆեսճյանի տեսլականով, կենտրոնն առաջարկում է ցուցահանդեսների լայն բազմազանություն: Կենտրոնի ցուցանմուշների մեծամասնությունը պարոն Գաֆեսճյանի ժամանակակից արվեստի անձնական պատկառելի հավաքածուից է: Հաղթահարելով Կասկադի 572 աստիճանները մենք կհայտնվենք մեր շրջայցի վերջին կանգառում, որտեղից կհիանանք Երևանի և ձյունաճերմակ Արարատ լեռան ամենագեղեցիկ համայնապատկերով։
Տևողություն/ Հեռավորություն 7-8 ժամ / 90 կմ
10:00 - 10:30 Տեղափոխում Երևանից Չարենցի կամար
10:30 - 11:00 Կամարի տեղը պատահական չի ընտրվել. այստեղից բացվում է բիբլիական Արարատ լեռան ապշեցուցիչ տեսարան: Կամարի վրա փորագրված խոսքերը պատկանում են հայ ամենահարգված բանաստեղծներից մեկին՝ Եղիշե Չարենցին, ով երգել է այս մեծ ու սուրբ լեռան մասին, ինչի համար էլ ժողովուրդն այս շենքն անվանում է «Չարենցի կամար»։
11:00 - 11:30 Տեղափոխում՝ Չարենցի կամար - Գառնու տաճար
11:30 - 12:30 Գառնու հեթանոսական տաճար
Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին Տրդատ III թագավորի կողմից։ Սա միակ հեթանոսական տաճարն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում։ Քրիստոնեության ընդունումից հետո այն դարձել է Տրդատ III թագավորի քրոջ՝ Խոսորովդուխտի ամառային նստավայրը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել Միտրային՝ Արևի Աստծուն։
12:30 - 13:00 «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձան
«Քարերի սիմֆոնիան չեմ տեսել, Հայաստանում չեմ եղել». Այս բնական հուշարձանը ապշեցուցիչ է և հիասքանչ: Օբյեկտը կիրճ է, որի ժայռերը բաղկացած են գետնից մոտ 50 մետր բարձրության վրա կախված հսկայական բազալտե սյուներից։
13:30 - 14:00 Գեղարդի վանք՝ Հայաստանի միջնադարյան խոշորագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը հիմնադրվել է մ.թ.ա 4-րդ դարում։ Գեղարդն ամբողջությամբ փորված է քարայրում, այն կոչվում է նաև «քարանձավային վանք»։ Վանական համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
14:00- 15:00 Վերադարձ Երևան
Տևողություն/ Հեռավորություն` 9-10 ժամ / 220 կմ
10:00 - 11:00 Տեղափոխում Երևանից Սևանա լիճ
11:00 - 11:30 Ազատ ժամանակ Սևանում
11:30-12:00 Սևանավանք
Սևանավանքի վանական համալիրը գտնվում է Սևանի թերակղզու վրա: 305թ.-ին այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ հեթանոսական մեհյանի տեղում եկեղեցի կառուցելով: 9-րդ դարում Մաշտոց Ա Եղիվարդեցին միաբանություն է հիմնել և 871-874-ին Սյունյաց Մարիամ Բագրատունի իշխանուհու մեկենասությամբ կառուցել Սևանի վանքի Սբ. Աստվածածին և Ս. Առաքելոց եռախորան, արևմուտքում ուղղանկյուն խաչաթևերով, խաչաձև գմբեթավոր եկեղեցիները:
12:10 - 13:00 Տեղափոխում՝ Սևանից Հաղարծին գյուղ
13:00 – 14:30 Արտաճանապարհային տուր և Ձիավարություն դիլիջանյան բնության գրկում
Հաղարծին գյուղը Հայաստանի լավագույն վայրերից է ձիավարության համար: Ճանապարհի որոշակի անանցանելի հատվածը կանցնենք արտաճանապարհային փոխադրամիջոցներով՝ ՈՒԱԶ-ներով, ապա կանգ կառնենք և մասնակիցները կունենան ազատ ժամանակ ձիավարությամբ զբաղվելու համար:Հաղարծին գյուղից դուք կփոխեք ձեր ավտոմեքենան և կօգտագործեք UAZ / Villis մեքենան՝ «Սառցապատ» լեռան ստորոտ հասնելու համար: Տևողությունը՝ 15 րոպե։ այաստանի ամենամեծ ձիաբուծական ֆերմաներից մեկի կողքին դուք կընտրեք Ձեր ձին և կսկսեք ձիավարել։ Մենք կարող ենք առաջարկել ձիեր և՛ սկսնակների, և՛ պրոֆեսիոնալների համար: Տևողությունը՝ 1 ժամ։
14:30 - 15:00 Տեղափոխում Հաղարծին գյուղից Պարզ լիճ
15:00 – 16:00 Ազատ ժամանակ Պարզ լճում
Այստեղ դուք կվայելեք գեղեցիկ ժամանակ։ Պարզ լիճը գոյանում է աղբյուրներից։ Երկարությունը 300 մ է, լայնությունը՝ 100 մ։ Միջին խորությունը 3 մ է, մոտավորը՝ 10 մ։ Լճի մակերեսը 0,027 մ2 է, զանգվածը՝ 83,8 խմ։ Լիճը շրջապատված է անտառներով։ Լճում ջուրը թափանցիկ է, մի փոքր կանաչավուն։ Այստեղ կարող եք օգտվել նաև զիփլայնի ծառայությունից կամ նավարկությունից:
16:00 – 16:15 Տեղափոխում Պարզ լճից Դիլիջանի հին փողոց
Դիլիջանի հին փողոցը կամ Հին Դիլջան համալիրը դիլիջանյան Թուֆենկյան համալիրի մի մասն է կազմում: Այն կառուցված է 19-րդ դարի ոճով:
16:15 – 18:00 Վերադարձ Երևան
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: