• 0

Հայկական արկածներ Պլյուս | 5 օր - 4 գիշեր

Հայաստան

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

5 Օր

էքսկուրսիայի տեսակ

Փաթեթներ

Խմբի քանակ

20 անձ

Տեղայնություն

Հայաստան

Հակիրճ նկարագրություն

5 օր (4 գիշեր) Ձեզ սպասվում է հետաքրքրաշարժ ակտիվ հանգիստ Հայաստանում: Այս օրերին դուք կայցելեք Գառնիի հեթանոսական տաճար, վեհաշուք Գեղարդի վանք, շողշողացող Ազատի ջրամբար, կապուտաչյա Սևանա լիճ, Հայաստանի ամենականաչ վայրերից մեկը՝ Դիլիջան և հեքիաթային Լաստիվեր։ 

Այս օրերի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք այցելելու Հայաստանի ամենադիտարժան վայրերը: Սկզբում կբացահայտեք Կոտայքի մարզում գտնվող Գառնիի տաճարը` միակ պահպանված հեթանոսական տաճարը ամբողջ հետխորհրդային տարածքում:  Այս մարզում է գտնվում նաև Գեղարդի վանքը:  Վանական համալիրի Գեղարդ անվանումն առաջացել է Հիսուս Քրիստոսին խոցած գեղարդի անունից: Այնուհետև կտեղափոխվեք Արարտի մարզ, որտեղ Ձեզ սպասվում է անմոռանալի կայակինգ Ազատի ջրամբարում:

Հաջորդ օրը կճամփորդեք Տավուշի և Գեղարքունիքի մարզերով: Գեղարքունիքի մարզում կբացահյտեք Սևանա լիճը իր ողջ հմայքով: Այն Հայաստանի Հանրապետության ամենամեծ լիճն է և հանդիսանում է աշխարհի ամենամեծ լեռնային քաղցրահամ լճերից մեկը։ Հաջորդ կանգառը Սևանավանքն է: Սևանավանքը կառուցվել է 9-րդ դարում՝ Սևանա լճի ափին: Այսօր վանական համալիրից մնացել է 2 եկեղեցի՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին: Տավուշի մարզում Ձեզ սպասվում է ճամպորդություն Դիլիջանով, այլ կերպ ասած «հայկական Շվեյցարիայով»: Սկզբում կայցելեք Եղնիկների ֆերմա, որտեղ կկարողանաք խաղալ եղնիկների հետ և կերակրել նրանց: Իսկ Պարզ լճում հնարավորություն կունենաք վայելելու տավուշյան չքնաղ բնապատկերի ողջ գեղեցկությունը: Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա գտնվում է Միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոն Հաղարծնի վանական համալիրը, որը այցելելուց հետո կսկսվի ամենագնացներով էքսկուրսիան և ձիարշավը Դիլիջանի լեռներում: 

Դիլիջանի հյուրանոցում գիշերելուց հետո կսկսվի քայլաշավ դեպի Լաստիվեր: Այս վայրը գեղեցիկ և յուրօրինակ է բնության և մարդու ձեռքի աշխատանքի արդյունքում: Այստեց դուք կարող եք գտնել բազմադարյա քարանձավներ, գեղատեսիլ ջրվեժ և ծառերի վրա կառուցված խրճիթներ ու տնակներ: Շրջայցից հետո մասնակիցներին կվերադարձնենք Երևանի հյուրանոց։

Վերջին օրը մինչ մեկնելը կունենաք այցելություն Գում շուկա:

 

ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ և ԳԼԽԱՎՈՐ ԴՐՎԱԳՆԵՐ.

  • Գառնու տաճար
  • Քարերի սիմֆոնիա
  • Գեղարդի վանք
  • Չարենցի կամար
  • Ազատի ջրամբար
  • Սևանա լիճ
  • Սևանավանք
  • Հին Դիլիջան համալիր
  • Հաղարծին վանք
  • Ձիավարություն և ամենագնացներով էքսկուրսիա
  • Լաստիվեր

 


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 2 անձից

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
Ապրիլ - Հոկտեմբեր

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ձեր հյուրանոցը


Ներառումներ

Հարմարավետ տրանսպորտ՝ մինիվեն կամ միկրոավտոբուս Wi-Fi-ով և օդորակիչով

3x գիշերակաց Երևանում

1x գիշերակաց Դիլիջանում

4 x նախաճաշ հյուրանոցներում

Անգլախոս վարորդ

Տեղական զբոսավարի ծառայություն դեպի Լաստիվեր արշավի համար

Լաստիվերի մուտքավճար

Գառնու տաճարի և Քարերի սիմֆոնիայի մուտքավճար

Կայակինգի վճար

Օրական մեկ անձի համար 1 շիշ ջուր

Wi-Fi տրանսպորտում

Էքսկուրսիաներ ծրագրին համապատասխան

Բոլոր տեղական հարկերը

Միջազգային թռիչքների տոմսեր

Ճանապարհորդական ապահովագրություն

Գիշերակաց մեկտեղանոց սենյակում

Թեյավճարներ և անձնական ծախսեր

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Օր 1. Ժամանում Երևան

Տեղափոխում օդանավակայանից Երևան։ Տեղավորում հյուրանոցում։

 

Օր 2. Գառնու տաճար – «Քարերի սիմֆոնիա» – Գեղարդի վանք – Ազատի ջրամբար

Տևողությունը՝ 8-9 ժամ / Հեռավորությունը՝ 120 կմ

Լավագույն տոները միշտ ներառում են ինչպես մշակութային, այնպես էլ արկածային գործողություններ: Այս օրվա ընթացքում կայցելենք Հայաստանի միակ պահպանված հեթանոսական տաճարը, որը կոչվում է Գառնու տաճար, կքայլենք դեպի Քարերի սիմֆոնիա բնության հուշարձան և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության Գեղարդ կոչվող վանք։ Ճանապարհին կանգառ կունենանք նաև Չարենցի կամարի մոտ։ Մեր հին երկրի մասին մի փոքր ավելին իմանալուց հետո կուղևորվենք դեպի Ազատի ջրամբար և կզգանք լեռների ազատությունը։ Ազատի ջրամբարը ջրային մարմին է, որը շրջապատված է դեպի Երանոս լեռների կատարյալ տեսարանով, և այստեղ զբոսաշրջիկներին սպասվում է անմոռանալի բայակավարություն:

Օր 3. Սևանա լիճ – Սևանավանք – Հին Դիլիջան – Հաղարծին վանք – Պարզ լիճ

Տևողությունը՝ 10-11 ժամ / Հեռավորությունը՝ 260 կմ

Երկրորդ օրվա շրջագայության ընթացքում մենք կանգ կառնենք Սևանա լճում և կայցելենք Սևանավանք։ Ավելի ուշ կուղևորվենք Դիլիջան և կանգ կառնենք 19-րդ դարի ոճի Հին Դիլիջան համալիրում։ Այստեղ կարճ կանգառից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Հաղարծին վանք, որից հետո կսկսենք մեր խելահեղ ամենագնացներով էքսկուրսիան և ձիարշավը Դիլիջանի լեռներում։ Դա ձեզ ադրենալինի չափաբաժին և լավ էմոցիաներ կտա ձեր արձակուրդի ընթացքում։ Հաջորդ գիշերը կանցկացնենք Դիլիջանում, քանի որ հաջորդ օրը ձեզ համար նույնպես կբացահայտենք Տավուշի մարզի գեղեցկությունը։ Գիշերակաց Դիլիջանում։

Օր 4. Դիլիջան – Քայլարշավ դեպի Լաստիվեր (~7 կմ) – Երևան

Տևողությունը՝ 6 ժամ / Հեռավորությունը՝ 190 կմ

Այս օրը յուրահատուկ կլինի հատկապես բնության և արշավների սիրահարների համար։ Դիլիջանի հյուրանոցից դուրս գալուց հետո կուղևորվենք դեպի Լաստիվեր։ Լաստիվերը գեղեցիկ անտառ է, որը հեքիաթ է հիշեցնում։ Այստեղ կարելի է տեսնել փոքրիկ փայտե տներ ծառերի վրա, քարանձավներ և ջրվեժներ։ Զբոսաշրջիկները, ովքեր չեն ցանկանում արշավ ունենալ, կարող են իրենց ժամանակն անցկացնել Yell Extreme Park-ում, որտեղ կարող են ձիավարություն կամ Zip-Line ծառայություն: Շրջայցից հետո մասնակիցներին կվերադարձնենք Երևանի հյուրանոց։

Օր 5. Տեղափոխում Երևանից օդանավակայան

Այցելություն GUM Market / Vernissage Market, տեղափոխում Երևանից օդանավակայան։ Մեկնում Երևանից։

Ի նկատի ունեցեք
  • Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  • Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  • Շրջագայությունը հակացուցված է ճնշման խնդիրներ ունեցող մարդկանց, հղիների և մինչև 10 տարեկան երեխաների համար։
  • Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
  • Արտաճանապարհային շրջագայության ընթացքում ֆիքսված կանգառների միջնամասում (3-4 ժամ) հնարավոր չի լինի օգտվել սանհանգույցից:
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.janarmenia.com կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 48 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 48 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   

Քարտեզ

Հայաստան

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 342.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
342.000֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}