Վճարային համակարգեր
Մենք ընդունում ենք
Արենի
13 Ժամ
Խմբային էքսկուրսիաներ
18 անձ
Վայոց ձորի մարզ, ՀՀ
Jan Armenia Tours and Travel-ը առաջարկում է միանալ մեզ՝ մասնակից դառնալու Արենի գինու փառատոն 2026-ին։
Մագելանի քարանձավի խորհրդավոր սրահներից մինչև Հայաստանի ամենասիրված գինու փառատոններից մեկի աշխույժ ու գունեղ մթնոլորտը՝ այս մեկօրյա արկածը համատեղում է բնությունը, մշակույթը, տեղական ավանդույթները, հայկական գինին, համեղ ուտեստները, երաժշտությունն ու աշնանային գեղեցիկ բնապատկերները։
Կանգառ 1․ Մագելլանի քարանձավ
Քարանձավը հայտնաբերվել է գյուղացի Մագելլան Արաքելյանի կողմից՝ 1946թ․ մայիսի 9-ին, և անվանվել է նրա անունով։ Մենք ունենք ամեն ինչ, որպեսզի ձեր երազանքը իրականանա՝ փորձառու և բարեկամական հրահանգիչներ, անհրաժեշտ սարքավորումներ և համախոհ ընկերներ, որոնք կաջակցեն ձեզ։
Կանգառ 2․ Արենի փառատոն
Մեր երկրորդ կանգառը կլինի Արենի գյուղը, որտեղ կանցկացվի գինու փառատոնը։ Այստեղ մեզ սպասում է հայկական գինու բազմազանություն, երգեր, պար, երաժշտություն, հաճելի մթնոլորտ և աշնան տրամադրություն։պողոտան միացնում է Օպերայի շենքը Հանրապետության հրապարակին՝ ներկայացնելով քաղաքի ժամանակակից և աշխույժ մթնոլորտը։
Պատրաստվե՛ք գինով, մշակույթով, բնությամբ, երաժշտությամբ և անմոռանալի տպավորություններով լի օրվա։
Հանդիպում ենք հոկտեմբերի 3-ին՝ ժամը 08:00-ին, Աբովյան 2 հասցեում։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 6 անձից
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան կազմակերպվում է հոկտեմբերի 3՝ 08։00
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Հանրապետության հրապարակ, Աբովյան 2
Զբոսավարի Ծառայություն (անգլերեն, ռուսերեն)
Wi-Fi տրանսպորտում
Շշալցված ջուր
Հարմարավետ մեքենա օդորակիչով
Մագելանի քարանձավի մուտքի տոմս
Տեղափոխում հյուրանոցից մեկնարկի վայր
Ճաշ և ընթրիք
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։