Ջերմուկ, Վայոց ձորի մարզ
3 Ժամ
Տրանսֆեր
50 անձ
Վայոց ձորի մարզ, ՀՀ
Առաջարկում ենք ուղևորափոխադրումներ Երևան - Ջերմուկ, Ջերմուկ - Երևան ուղղությամբ՝ հարմարավետ ու բարձրակարգ մեքենաներով:
! ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Երևան - Ջերմուկ և Ջերմուկ - Երևան ուղղությամբ տրանսֆերի արժեքը նույնն է: Երևան - Ջերմուկ - Երևան, Ջերմուկ - Երևան - Ջերմուկ երկկողմ ուղղությամբ տրանսֆերների արժեքը նշված գնից բարձր է, այդ պատճառով այս տարբերակի համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ նշված հեռախոսահամարով՝ +374 44 60-40-80: Առաջարկում ենք նաև ուղիղ տրանսֆեր՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Ջերմուկ:
Մեր բարեկիրթ վարորդները Ձեզ կդիմավորեն Ձեր նախընտրած վայրում և կտեղափոխեն նշված ուղղությամբ: Երևան - Ջերմուկ - Երևան տրանսֆերի ծառայություններն իրականացնում ենք լավագույն և բարձրակարգ մեքենաներով: Մեզ մոտ աշխատում են պրոֆեսիոնալ ու փորձառու վարորդներ, և ամենակարևորը՝ մենք ունենք մեքենաների, վարորդների և ուղևորների ապահովագրություն:
Մեքենաներն ապահովված են WI-FI ինտերնետով և տրամադրվում է շշալցված ջուր յուրաքանչյուր հյուրի համար: Կախված մեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ առաջարկում ենք մեծ բեռնախցիկներով մեքենաներ, տարբեր քանակի ուղեբեռի տեղափոխման հնարավորությամբ: Բոլոր մեքենաները մաքրվում և ախտահանվում են յուրաքանչյուր երթից առաջ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Առցանց գնման ժամանակ տվյալները լրացնելու ընթացքում «Հատուկ պահանջներ կամ տեղեկատվություն» դաշտում խնդրում ենք նշել մեկնարկի ստույգ ժամն ու այն հասցեն, որտեղից ցանկանում եք սկսել ուղևորությունը, ինչպես նաև կարող եք գրել այլ մանրամասներ ու նախասիրություններ, որոնք կօգնեն մեզ ավելի հարմարավետ դարձնել Ձեր տրանսֆերը:
Վայելե՛ք հարմարավետ տրանսպորտային միջոցներով տեղափոխումը հենց Ձեր նախընտրած հասցեից:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
Ակնթարթորեն հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Ծառայության տոմսը հեռախոսում
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՆԻ ԵՐԱՇԽԻՔ
Երաշխավորված ցածր գին, որը չեք գտնի այլ հարթակներում
ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Բոլոր հարկերը և այլ ծախսերը ներառված են գնի մեջ
ԵՐԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Միակողմ երթուղին՝ 170 կմ
Երկկողմ երթուղին՝ 340 կմ
ԱՊԱՀՈՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
Մեքենան, վարորդը և ուղևորները
ապահովագրված են
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
Wi-fi ինտերնետ
Շշալցված ջուր բոլոր մեքենաներում
Մանկական նստատեղ
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՎԱՐՈՐԴՆԵՐ
Բարեկիրթ և չծխող վարորդներ՝ օտար լեզվի իմացությամբ
Հեռախոսի լիցքավորման հնարավորություն
Ուղեբեռի տեղավորում մեքենայում
Օդորակիչ
Միշտ տեղում՝ ճիշտ ժամանակին
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Տրանսֆերին անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և ուղևորների քանակից՝ տրանսֆերին անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: