• 0

Արենի գինու փառատոն 2024

Արենի

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

12 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Խմբային էքսկուրսիաներ

Խմբի քանակ

18 անձ

Տեղայնություն

Վայոց ձորի մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

Jan Armenia Tours and Travel-ը առաջարկում է միանալ մեզ՝ մասնակից դառնալու Արենի գինու փառատոն 2024-ին։

Փառատոնը կազմակերպվում է արդեն 16-րդ անգամ։ Այս տարիների ընթացքում հասցրել է դառնալ ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների սիրելի փառատոններից մեկը։ Այսպիսով, հոկտեմբերի 5-ին ուղևորվելու ենք Հայաստանում գինու տուրիզմի կենտրոն՝ Արենի։ Բայց սա դեռ ամենը չէ։ Մենք մշակել ենք էլ ավելի գինեշատ ծրագիր, որպեսզի Ձեր օրը ավելի անմոռաց դարձնենք միասին։ Ինչ է սպասվում մեզ՝

Կանգառ 1՝ Վեդի Ալկո Գինու գործարան

Այցելելու ենք տասնամյակների պատմություն ունեցող Վեդի Ալկո Գինու գործարան, շրջելու ենք գործարանի մառաններով, ծանոթանալու ենք գինեգործության գաղտնիքներին, համտեսելու ենք հայկական անմահական գինի՝ խորտիկների հյուրասիրությամբ։ Ի դեպ, գործարանի բակից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը, ուստի սա կլինի նաև հրաշալի ֆոտոկանգառ՝ լուսանկարվել սիրողների համար։

Կանգառ 2՝ Նորավանք

Այցելելու ենք կարմիր ժայռերի մեջ տեղավորված Նորավանք վանական համալիր Հիմնադրված լինելով 12-րդ դարում՝ այն էլ ավելի տպավորիչ է դառնում բնապատկերների ֆոնին։

Կանգառ 3՝ Արենի գինու փառատոն

Մեր երրորդ կանգառը կլինի Արենի գյուղը, որտեղ էլ տեղի է ունենալու գինու փառատոնը։ Այստեղ մեզ սպասվում է հայկական գինու բազմազան տեսականի, երգ, պար, երաժշտություն, աշնանային հաճելի միջավայր և տրամադրություն։

Հանդիպում ենք հոկտեմբերի 5-ին, 9։30 Հանրապետության Հրապարակում։


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում


ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ 
Տուրի անցկացման երաշխիք սկսած 6 անձից

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան կազմակերպվում է հոկտեմբերի 5՝ 09։30

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Հանրապետության հրապարակ


Ներառումներ

Զբոսավարի Ծառայություն (անգլերեն, ռուսերեն)

Wi-Fi տրանսպորտում

Շշալցված ջուր

Վեդի Ալկո մուտքի տոմս

Հարմարավետ մեքենա օդորակիչով

Գինու Համտես

Շրջայց գինու գործարանում զբոսավարի ուղեկցությամբ

Տեղափոխում հյուրանոցից մեկնարկի վայր

Ճաշ և ընթրիք

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Մենք ԱՆՎՃԱՐ կազմակերպում ենք դիմավորում քաղաքի կենտրոնում գտնվող Ձեր հյուրանոցում ըստ հարցման:
  2. Տուրի տևողությունը կարող է տատանվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ չնախատեսված հանգամանքներից:
  3. Տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   

Քարտեզ

Արենի

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 13.500֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
13.500֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}