• 0

Գարնանային տոները Հայաստանում 2024

Հայաստան

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

4 Օր

էքսկուրսիայի տեսակ

Փաթեթներ

Խմբի քանակ

20 անձ

Տեղայնություն

Հայաստան

Հակիրճ նկարագրություն

Գարունը տարվա լավագույն շրջաններից է արևոտ Հայաստան այցելելու համար։ Այս սեզոնին Հայաստանում եղանակը մեղմ է` և՛ քամու, և՛ արևի առկայությամբ։ Այս տուր ծրագիրը թույլ է տալիս տեսնել և զգալ Հայաստանը մեկ այլ կողմից: Այս փաթեթում ներառված են ոչ միայն Հայաստանի հայտնի, այլև թաքնված վայրերը։ Կանցկացնենք քաղաքային շրջագայություն վարդագույն մայրաքաղաք Երևանում և առաջիկա 2 օրերի ընթացքում կուղևորվենք Երևանից դուրս գտնվող հիասքանչ վայրեր, կշրջենք բնության միջով և կանցկացնենք գինու համտես։

Ներառված տեսարժան վայրերը.

  • Երևան
  • Սևանա լիճ
  • Սևանավանք
  • Հաղարծին
  • Հաղարծնի թաքնված ջրվեժ
  • Պարզ լիճ
  • Խոր Վիրապ
  • Արենի գինեգործարան
  • Նորավանք

Շրջագայության ծրագիրն ըստ օրերի.

Օր 1. Ժամանում. Երևան սիթի տուր (քաղաքային էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել միայն գիդի ծառայությունն ընտրելու պարագայում)

Օր 2. Սևանա լիճ, Սևանավանք, Հաղարծին, Թաքնված ջրվեժ, Պարզ լիճ

Օր 3. Խոր Վիրապ, Արենի գինեգործարան, Նորավանք

Օր 4. Ճանապարհում օդանավակայան

Ամրագրե՛ք հյուրանոցներ և հյուրատներ Երևանում «Գիշերակաց» բաժնում ամենամատչելի գնով:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
01.01 - 31.12

ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն

ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ձեր հյուրանոցը

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Զեղչ երեխաների համար, Ճաշը ներառված է


Ներառումներ

Երկկողմանի տրանսֆեր Զվարթնոց միջազգային օդանավակայանից Երևան և հակառակ ուղղությամբ (եթե ընտրված է)

Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)

Շշալցված ջուր

Ճաշ և ընթրիք (եթե ընտրված է)

Հարմարավետ մեքենաներ Wi-Fi-ով և օդորակիչով

Ինտերնետ հասանելիությամբ հեռախոսի քարտ՝ որպես նվեր

Բոլոր հարկերը

Բոլոր մուտքավճարները

Ավիատոմսեր

Առողջության ապահովագրություն

Գիշերակաց

Պարզ լճի զիփ-լայնի տոմս

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ:
  2. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  3. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  4. Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
  5. Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
Օր 1. Շրջայց Երևանում

Տևողությունը - 3 ժամ

18:00 - 21:00 Քայլք Երևանում

Երևանում շրջայցը մենք կսկսենք Աբովյան 2 հասցեում գտնող «Ջան Արմենիա Տուրս ընդ Թրավելի» գրասենյակից: Անհատական էքսկուրսիա-զբոսանքի առաջին կանգառը Հանրապետության հրապարակն է, որտեղ մենք կանգ կառնենք երգող շատրվանների մոտ և կհիանանք հրապարակը շրջապատող վարդագույն տուֆից կերտված շինություններով։ Հանրապետության հրապարակում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը և Կառավարական տունը։ Պատմության թանգարանի շենքի ձախ կողմում է գտնվում Երևանի ամենահին փողոցներից մեկը՝ Աբովյան փողոցը, որտեղից էլ կսկսենք մեր շրջայցը և կտեսնենք դեռևս 19-րդ դարում սև տուֆից պատրաստված մի քանի շենքեր: Հաջորդ կանգառը Շառլ Ազնավուրի հրապարակն է, ով ֆրանսիահայ երգիչ էր՝ հայտնի որպես փարիզյան Ֆրենկ Սինատրա: Այստեղ է գտնվում նաև «Մոսկվա» կինոթատրոնը և ժամանակակից արվեստի մի քանի նմուշներ։ Հաջորդ կանգառը Հյուսիսային պողոտան է: Այն Երևանի ամենաժամանակակից և մարդաշատ վայրերից մեկն է և միացնում է Հանրապետության և Ազատության հրապարակները: Պողոտան զարդարված է բազմաթիվ շքեղ շենքերով, ռեստորաններով, սրճարաններով և ժամանցի կենտրոններով: Շրջայցի հաջորդ կանգառը հայ մեծանուն գրող, հեքիաթագիր Հովհաննես Թումանյանի անունը կրող փողոցն է, որտեղ է գտնվում Կարապի լիճը։ Շարունակելով շրջայցը տեսնելու ենք նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և հարակից հրապարակը, որը տեղացիների սիրելի վայրերից մեկն է։

Օպերայի շենքին կից գտնվում է հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի արձանը և այգին, որտեղ շատ հայ ժամանակակից նկարիչներ կազմակերպում են ցուցահանդես-վաճառք: Այգին նման է փոքրիկ պատկերասրահի, որտեղ զբոսնելը, անշուշտ, հաճելի է։ Հաջորդ կանգառը Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանն է: Այստեղ է գտնվում նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, որը բացվել է 2009թ. նոյեմբերին` ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթը ներկայացնելու առաքելությամբ: Ոգեշնչվելով իր հիմնադրի` պարոն Ջերարդ Լ. Գաֆեսճյանի տեսլականով, կենտրոնն առաջարկում է ցուցահանդեսների լայն բազմազանություն: Կենտրոնի ցուցանմուշների մեծամասնությունը պարոն Գաֆեսճյանի ժամանակակից արվեստի անձնական պատկառելի հավաքածուից է: Հաղթահարելով Կասկադի 572 աստիճանները մենք կհայտնվենք մեր շրջայցի վերջին կանգառում, որտեղից կհիանանք Երևանի և ձյունաճերմակ Արարատ լեռան ամենագեղեցիկ համայնապատկերով։ 

Օր 2. Սևան-Սևանավանք-Հաղարծին-Թաքնված ջրվեժ-Պարզ լիճ

Տևողությունը / Հեռավորությունը՝ 10-11 ժամ / 250 կմ

10:00-11:00 Տեղափոխում Երևանից Սևանա լիճ

11:00-11:30 Ազատ ժամանակ Սևանում

11:30-12:00 Սևանավանք

Սևանավանքի վանական համալիրը գտնվում է Սևանի թերակղզու վրա: 305թ.-ին այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ հեթանոսական մեհյանի տեղում եկեղեցի կառուցելով: 9-րդ դարում Մաշտոց Ա Եղիվարդեցին միաբանություն է հիմնել և 871-874-ին Սյունյաց Մարիամ Բագրատունի իշխանուհու մեկենասությամբ կառուցել Սևանի վանքի Սբ. Աստվածածին և Ս. Առաքելոց եռախորան, արևմուտքում ուղղանկյուն խաչաթևերով, խաչաձև գմբեթավոր եկեղեցիները: 

12:00 - 13:00 Տեղափոխում Սևանից Հաղարծնի վանք

13:00-13:30 Հաղարծին վանք

Հաղարծնի վանքը՝ միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կենտրոնը,  գտնվում է Դիլիջանից 12 կմ հեռավորության վրա՝ շրջապատված թավուտ անտառներով, հիասքանչ բնապատկերներով, ճարտարապետության ու բնության ներդաշնակության անկրկնելի օրինակ: Հաղարծինի հուշարձանախումբը տեղադրված է բնակավայրերից հեռու, անտառապատ լեռներով շրջապատված սարահարթի վրա, այն ուշագրավ է համակառույցի մեջ մտնող ճարտարապետական բարձրարժեք հուշարձաններով և հարյուրից ավելի բազմաբովանդակ վիմական արձանագրություններով, որոնք հարուստ նյութ են բովանդակում միջնադարյան Հայաստանի սոցիալ-քաղաքական պատմության վերաբերյալ: Հաղարծնի վանքի միաբանությունը Գոշավանքի, Հաղպատի և Վարագավանքի հետ միասին մասնակցել է երկրում կրթական գործի ծավալմանը և հայ եկեղեցու դավանանքը պահպանելու համար մղված երկարատև ու համառ պայքարին:

13:30-15:30 Քայլարշավ դեպի Հաղարծնի թաքնված ջրվեժ

Քայլարշավի ընթացքում Դիլիջան ազգային պարկում կարելի է տեսնել բազմատեսակ բույսեր, գետ և գեղեցիկ բնապատկերներ։ Ճանապարհին կտեսնեք բազմաթիվ սունկ, խոտաբույսեր, երկրաբանական գոյացություններ։ Մեր արահետը ձեզ կտանի դեպի անտառի խորքերում թաքնված ջրվեժ, որը հայտնի է որպես «Թաքնված ջրվեժ» իր գտնվելու վայրի պատճառով:

15:30-16:00 Տեղափոխում դեպի Պարզ լիճ

16:00-17:00 Ազատ ժամանակ Պարզ լճում

17:00-19:00 Վերադարձ Երևան

  * Նշված է մոտավոր ժամանակը

 

Օր 3. Խոր Վիրապ-Արենի գինեգործարան-Նորավանք

Տևողություն/ Հեռավորություն՝ 8-9 ժամ / 260 կմ

09:00 - 10:00 Տրանսֆեր Երևանից դեպի Խոր Վիրապ վանական համալիր

11:00 - 12:00 Խոր Վիրապ

Խոր Վիրապը հայկական վանական համալիր է, որը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խոր փոս: Վանական համալիրը հայ առաքելական եկեղեցու սրբավայրերից է և ուխտագնացության վայր: Խոր Վիրապի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստը այն է, որ վանքը կառուցվել է թագավորական բանտի վայրում, որտեղ էլ 13 տարի բանտարկված է եղել առաջին կաթողիկոս և հայոց առաքելական եկեղեցու առաջին ղեկավար՝ Գրիգոր Լուսավորիչը: Վանական համալիրի տարածքից բացվում է անկրկնելի տեսարան դեպի բիբլիական լեռ՝ Արարատ:

12:00 - 13:30 Տրանսֆեր Խոր Վիրապից Արենի գինեգործարան

13:30- 14:30 Շրջայց և գինու համտես Արենի գինեգործարանում (3 տեսակի գինի - վարդագույն, սպիտակ, կարմիր)

Արենին գինեգործության ծննդավայրն է: Հայաստանում խաղողագործությամբ սկսել են զբաղվել մեր թվարկությունից շատ տարիներ առաջ: Այստեղ աճում են խաղողի բազմաթիվ տեսակներ: Այստեղ է գտնվում նաև Հայաստանի ամենահին գինեգործարանը, որտեղ Դուք կարող եք փորձել աշխարհի լավագույն գինիերից մեկը՝ պատրաստված խաղողի լավագույն տեսակներից:

14:30- 16:00 Ազատ ժամանակ

Այստեղ դուք կարող եք ճաշել գունեղ ռեստորաններից մեկում։ Ցանկության դեպքում մենք կարող ենք նախօրոք լանչ կազմակերպել։

16:00- 16:30 Տրանսֆեր Արենի գինեգործարանից Նորավանք

16:30- 17:30 Նորավանք

Նորավանքի վանական համալիրը գտնվում է կիրճում կարմիր ժայռերի մեջ: Այն հիմնադրվել է XII դարում, հնագույն շենքերի տարածքում: Նորավանք համալիրը, միջնադարյան ճարտարապետների հոյակապ ստեղծագործություն է և գեղեցիկ բնապատկերի ֆոնին այն անկրկնելի տպավորություն է թողնում:

17:30- 20:00 Տրանսֆեր Նորավանքից Երևան

* նշված ժամերը հնարավոր է փոփոխել

 

Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Հայաստան

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 98.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
98.000֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}