Վճարային համակարգեր
Մենք ընդունում ենք
9 Ժամ
Խմբային էքսկուրսիաներ
19 անձ
Կոտայքի մարզ, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՕՆԼԱՅՆ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 44 60-40-80
Կեչառիսի վանական համալիր, Ծաղկաձորի ճոպանուղի (ըստ ցանկության), Չարենցի կամար, Գառնի տաճար, Գեղարդի վանք,Գաթայի պատրաստում
Այս հիասքանչ շրջագայությունը ձեզ կտեղափոխի դեպի Հայաստանի հեթանոսական հրաշալի անցյալն ու կբացահայտի քրիստոնեության աճն ու տարածումը երկրում։
Կեչառիս վանքը գեղեցիկ վերականգնված միջնադարյան համալիր է, որը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնում։ Կառուցված է XI–XIII դարերում և ժամանակին եղել է կարևոր կրոնական ու կրթական կենտրոն Հայաստանի համար։ Համալիրը ներառում է մի քանի վեհաշուք քարե եկեղեցիներ՝ Սուրբ Գրիգոր, Սուրբ Նշան և Սուրբ Հարություն, ինչպես նաև XIII դարի գավիթ։ Լեռնաշղթաներով շրջապատված վանքը և թարմ օդը ստեղծում են խաղաղ և հոգեհարազատ մթնոլորտ, որը հիացնում է մշակույթասեր զբոսաշրջիկներին և լուսանկարիչներին։
Մի քանի րոպե հեռավորության վրա գտնվում է Ծաղկաձորի ճոպանուղին, որը Հայաստանի ամենահիասքանչ լեռնային տեսարժան վայրերից մեկն է։ Նորացված ճոպանուղին բարձրացնում է այցելուներին Թեղենիսի լեռան գագաթը, հասնելով գրեթե 3000 մետր բարձրության։ Ճանապարհը բացում է Ծաղկաձորի, անտառապատ լեռների և շրջակա լեռնաշղթաների հիասքանչ տեսարաններ։
Ձմռանը ճոպանուղին հասանելի է ճահապարիկների և սկիի սիրահարների համար, իսկ ամռանը և աշնանը այցելուները կարող են վայելել հյուք, լեռնային հեծանվասպորտ, պարագլայդինգ կամ պարզապես բարձրանալ ճոպանուղով՝ լուսանկարելու և թարմ լեռնային օդ շնչելու համար։
Հաջորդ կանգառը Եղիշե Չարենցի կամարի մոտ է, որը կոչվել է նշանավոր հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով։ Նա սիրել է այս վայրը և հաճախ այցելել այն։
Այնուհետև կայցելենք Գեղարդի վանական համալիր, որտեղ Սուրբ Գեղարդը կապվում է նիզակի հետ, որով խոցվել է Հիսուսի մարմինը խաչելության ժամանակ։ Այս սուրբ մասունքը բերվել է Հայաստան և հինգ դար պահվել Գեղարդում։ Վանական համալիրը 13-րդ դարի Հայաստանի արտացոլանքն է՝ համարվելով հայկական ճարտարապետության Ոսկե դարաշրջանի լավագույն նմուշներից։ Ամենատպավորիչ առանձնահատկությունը հենց ժայռափոր եկեղեցիներն են, որոնք կառուցված են հայկական ավանդական ճարտարապետական սկզբունքներով։ Գեղարդը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։
Մեր ճանապարհը շարունակվում է դեպի Գառնիի հեթանոսական տաճար (77 թ․), որը նախկին Խորհրդային տարածքում միակ պահպանված հեթանոսական տաճարն է։ Այն կանգնած է բարձր սարահարթի վրա և բացում է հրաշալի տեսարան դեպի Ազատի կիրճը։ Տաճարի շրջակայքը ևս շքեղ տեսարաններ ունի։ Այստեղ կտեսնեք նաև հռոմեական ոճով բաղնիք՝ 30,000 բնական քարերից պատրաստված խճանկարով, ինչպես նաև թագավորական պալատի ավերակները, որոնք ձեզ կտեղափոխեն դեպի 3-րդ դար։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան կազմակերպվում է՝ Երկ, Հնգ
Սկիզբը՝ 09:00
ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Ռուսերեն, Անգլերեն
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ա. Թամանյանի արձանի դիմաց, Կասկադ համալիր
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
50% զեղչ երեխաների համար
Զբոսավարի ծառայություն (անգլերեն, ռուսերեն)
Wi-Fi տրանսպորտում
Մուտքի տոմսեր
Շշալցված ջուր
Քաղցրավենիք
Ծաղկաձորի ճոպանուղու տոմսեր
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.janarmenia.com կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։