ՀՀ Արմավիրի մարզի տարածքը կազմում է 1242 քառ. կմ և զբաղեցնում է ՀՀ տարածքի 4․2 %-ը: Բնակչության թվաքանակը կազմում է մոտ 312000 մարդ: Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգ հազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը: Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական Արգիշթիխինիլիի քաղաքի ավերակները: Դրանց հարևանությամբ՝ Արաքս գետի հունի ձախ ափին, գտնվել է հայոց մայրաքաղաքից մեկը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն։
Տեսարժան վայրեր
Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ։
Տեսարժան վայրեր
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է 4-րդ դարի սկզբին` 303 թ-ին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական պետական կրոն հռչակվելուց անմիջապես հետո: Ըստ ավանդության, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մի տեսիլք է ունենում, ուր Քրիստոսը լուսավոր կերպարանքով իջնում է երկնքից և ոսկի մուրճով ցույց տալիս այն տեղը, ուր պետք է կառուցվի առաջին Հայ եկեղեցին: Այդպես էլ կառուցված եկեղեցին կոչվել է Էջմիածին` Իջավ Միածին: Սուրբ Էջմիածինն ի սկզբանե եղել է նաև մշակույթի ու դպրության կենտրոն: