8 Ժամ
Խմբային էքսկուրսիաներ
19 անձ
Արմավիրի մարզ, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 44 60-40-80 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Շրջայց քաղաքով – Էջմիածնի Մայր տաճար – Գանձարան-թանգարան – Սբ. Հռիփսիմե եկեղեցի – Զվարթնոց տաճար
Այս խմբային տուրը ձեզ կծանոթացնի Հայաստանի դարավոր պատմությանն ու հարուստ մշակույթին: Ձեզ սպասում են մայրաքաղաքի հայտնի հուշարձանները, տաճարային հիասքանչ ճարտարապետությունն ու գեղատեսիլ տեսարանները: Վերցրեք ձեզ հետ միայն լավ տրամադրություն և հետաքրքրասիրություն, որը մենք անպայման կբավարարենք:
Սկսեք ձեր օրը քաղաքի նշանավոր վայրից` Կասկադ համալիրից` ժամանակակից ինստալացիաներով և Երևանի հիասքանչ տեսարանով: Հաջորդիվ կքայլենք քաղաքի գլխավոր հրապարակով՝ շրջապատված հոյակապ շենքերով, շատրվաններով և քանդակներով։
Էքսկուրսիայի երկրորդ մասը կանցկացնեք Էջմիածին քաղաքում՝ Հայաստանի դարավոր հոգևոր կենտրոնում։ Էջմիածինը համարվում է Հայ Առաքելական եկեղեցու «սիրտը»։ Քաղաքի հետ մեր ծանոթությունը կսկսենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց։ Եկեղեցին կառուցվել է կույս Հռիփսիմեի պատվին, ով հրաժարվեց դառնալ երկու ՝ Հռոմի և Հայաստանի տիրակալների կինը և ցանկացավ պահպանել իր հավատքը։ Սուրբը և ևս 36 սրբեր նահատակվել են հայոց թագավորի հրամանով։ Սուրբի մասունքները մինչ օրս պահվում են եկեղեցում։
Հաջորդիվ կքայլենք Էջմիածնի Մայր տաճարի՝ Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր տաճարի տարածքով և կհիանանք նրա ճարտարապետությամբ և կայցելենք գանձապետական թանգարան։
Մեր խմբային տուրի վերջին կետը Զվարթնոցի տաճարն է։ Այն կանգուն է մնացել ընդամենը 300 տարի և գրեթե ամբողջությամբ ավերվել է երկրաշարժից հետո, սակայն դրա առաջին աստիճանը վերականգնվել է, և այսօր էլ կարելի է գնահատել շենքի գեղեցկությունն ու մասշտաբը:
Ճամփորդությունը կավարտենք Ա.Թամանյանի հուշարձանի մոտ, և դուք կունենաք ողջ երեկո՝ մեկ անգամ ևս վերհիշելու հայաստանյան էմոցիոնալ խմբային շրջագայությունը, կիսվելու ձեր տպավորություններով և դիտելու գեղեցիկ լուսանկարներ:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան կազմակերպվում է՝ Չրք, Շաբ
Սկիզբը՝ 10:00
ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Ռուսերեն, Անգլերեն
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ա. Թամանյանի արձանի դիմաց, Կասկադ համալիր
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
50% զեղչ երեխաների համար
Զբոսավարի ծառայություն (անգլերեն, ռուսերեն)
Wi-Fi տրանսպորտում
Մուտքի տոմսեր
Շշալցված ջուր
Քաղցրավենիք
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: