• 0

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐ Երևան - Դիլիջան, Դիլիջան - Երևան

ք. Դիլիջան, Տավուշի մարզ

Գերազանց ըստ 1 կարծիքի
5.0/5
100% հյուրերի գոհունակություն

Տևողություն

2 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Տրանսֆեր

Խմբի քանակ

50 անձ

Տեղայնություն

Երևան, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

Առաջարկում ենք ուղևորափոխադրումներ Երևան - Դիլիջան,  Դիլիջան - Երևան միակողմ ուղղությամբ՝ հարմարավետ ու բարձրակարգ մեքենաներով:

! ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Երևան - Դիլիջան կամ Դիլիջան - Երևան միակողմ ուղղությամբ տրանսֆերի արժեքը նույնն է: Երևան - Դիլիջան - Երևան և Դիլիջան - Երևան - Դիլիջան երկկողմ ուղղությամբ տրանսֆերի արժեքը նշված գնից բարձր է, այդ պատճառով այս տարբերակի համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ նշված հեռախոսահամարով՝ +374 44 60-40-80: Առաջարկում ենք նաև ուղիղ տրանսֆեր՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Դիլիջան:

Մեր բարեկիրթ վարորդները Ձեզ կդիմավորեն Ձեր նախընտրած վայրում և կտեղափոխեն նշված ուղղությամբ: Երևան - Դիլիջան - Երևան տրանսֆերի ծառայություններն իրականացնում ենք լավագույն և բարձրակարգ մեքենաներով: Մեզ մոտ աշխատում են պրոֆեսիոնալ ու փորձառու վարորդներ, և ամենակարևորը՝ մենք ունենք մեքենաների, վարորդների և ուղևորների ապահովագրություն:

Մեքենաներն ապահովված են WI-FI ինտերնետով և տրամադրվում է շշալցված ջուր յուրաքանչյուր հյուրի համար: Կախված մեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ առաջարկում ենք մեծ բեռնախցիկներով մեքենաներ, տարբեր քանակի ուղեբեռի տեղափոխման հնարավորությամբ: Բոլոր մեքենաները մաքրվում և ախտահանվում են յուրաքանչյուր երթից առաջ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Առցանց գնման ժամանակ տվյալները լրացնելու ընթացքում «Հատուկ պահանջներ կամ տեղեկատվություն» դաշտում խնդրում ենք նշել մեկնարկի ստույգ ժամն ու այն հասցեն, որտեղից ցանկանում եք սկսել ուղևորությունը, ինչպես նաև կարող եք գրել այլ մանրամասներ ու նախասիրություններ, որոնք կօգնեն մեզ ավելի հարմարավետ դարձնել Ձեր տրանսֆերը:

Վայելե՛ք հարմարավետ տրանսպորտային միջոցներով տեղափոխումը հենց Ձեր նախընտրած հասցեից:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
Ակնթարթորեն հաստատման էլ․ ծանուցում 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Ծառայության տոմսը հեռախոսում

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՆԻ ԵՐԱՇԽԻՔ
Երաշխավորված ցածր գին, որը չեք գտնի այլ հարթակներում

ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Բոլոր հարկերը և այլ ծախսերը ներառված են գնի մեջ

ԵՐԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Միակողմ երթուղին՝ 130 կմ
Երկկողմ երթուղին՝ 260 կմ

ԱՊԱՀՈՎ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
Մեքենան, վարորդը և ուղևորները
ապահովագրված են

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
Wi-fi ինտերնետ
Շշալցված ջուր բոլոր մեքենաներում
Մանկական նստատեղ

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՎԱՐՈՐԴՆԵՐ
Բարեկիրթ և չծխող վարորդներ՝ օտար լեզվի իմացությամբ


Ներառումներ

Հեռախոսի լիցքավորման հնարավորություն

Ուղեբեռի տեղավորում մեքենայում

Օդորակիչ

Միշտ տեղում՝ ճիշտ ժամանակին

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ:
  2. Տրանսֆերների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Երեխաների մասնակցության դեպքում գործող գնային քաղաքականություն

Տրանսֆերին անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և ուղևորների քանակից՝ տրանսֆերին անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Ծառայության գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
  5. Offline վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով առանց դրամական միջոցներ ծախսելու ծառայության ամրագրումն է: Ամրագրված ծառայության համար վճարում պետք է կատարել ծառայության մատուցման օրվանից առնվազն 2 օր առաջ, հակառակ դեպքում ամրագրումը չեղարկվում է:
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: 

Քարտեզ

ք. Դիլիջան, Տավուշի մարզ

Մեկնաբանություններ

5.0/5
Գերազանց
Ըստ 1 մեկնաբանություն
Գերազանց
1
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
ali Salah

ali Salah

07/03/2023 18:25

Super company

I have taken the transfer from my hotel in Yerevan to the hotel in Dilijan. Everything was organized well and I liked the comfort of the vehicle. It was clean and the driver was polite and kind to me. Thank you.
Ցուցադրված է 1 - 1, 1 -ից
You must log in to write review
սկսած 27.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
27.000֏
1 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}