• 0

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳԻՆՈՏ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ դեպի Սաղմոսավանք, բազմատեսակ տնական և գործարանային գինիների համտես, շրջայց գործարանում և այց Գինու թանգարան

Գերազանց ըստ 1 կարծիքի
5.0/5
100% հյուրերի գոհունակություն

Տևողություն

8 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Գինու էքսկուրսիաներ

Խմբի քանակ

19 անձ

Տեղայնություն

Երևան, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

Այս անհատական գինու էքսկուրսիայի ընթացքում Դուք կբացահայտեք հայկական գինու գաղտնիքները, կհամտեսեք տանը կից փոքրիկ գինեգործարանի և Հայաստանի ամենամեծ ընկերության կողմից արտադրված մի քանի գինիներ և կայցելեք իր տեսակի մեջ յուրօրինակ մի վայր՝ հայկական գինու պատմության թանգարան:

  • Սաղմոսավանքի վանական համալիրը տեղակայված է Քասաղ գետի աջ ափին, Սաղմոսավան գյուղում: Ըստ ավանդության՝ Սաղմոսավանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը: Վանքի գլխավոր Սուրբ Սիոն եկեղեցին կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215թվականին: Սբ. Սիոնը Ներքուստ խաչաձև, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն եկեղեցի է՝ բարձր գլանաձև թմբուկով և կոնաձև վեղարով գմբեթով: Եկեղեցու ճակատները մշակված են հայկական խորշերով: 1215-35թթ. – ին Վաչե Վաչուտյանը Ս. Սիոն եկեղեցուն արևմուտքից կից կառուցել է քառասյուն գավիթ, որի առաստաղի կենտրոնական հատվածն ունի 12 նիստանի քարե վրանաձև ծածկ, երդիկի վրա բարձրացող վեց սյունանի նրբագեղ ռոտոնդա: Գավթի ծածկի համակարգը հայկական ճարտարապետության եզակի օրինակներից է: 1255-ին կառուցվել է գրատունը: Անանուն ճարտարապետն օգտագործել է Ս. Սիոն եկեղեցու, գավթի և նրանցից հարավ-արևելք գտնվող Ս. Աստվածածին թաղածածկ եկեղեցու միջև ընկած տարածքը:
  • Եգանյանների հյուրատունը և գաստրոբակը ստեղծվել է գինեգործության և օղու պատրաստման ընտանեկան ավանդույթների հիման վրա։ Սեթի՝ հիմնադրի պապը հայտնի գինեգործ էր, ով իր տանը պատրաստում էր Աշտարակի ամենահամեղ գինիներից մեկը: 
  • «Արմենիա Վայն» գինեգործարանում մեկտեղված են հայկական ավանդույթներն ու արդիական տեխնոլոգիաները: Ընկերությունն հանդիսանում է ընտանեկան սեփականություն: 2006թվականին տնկվել են խաղողի առաջին այգիները, իսկ 2008թ.-ին հիմնադրվել է գինու գործարանը: Տարիների ընթացքում այն շարունակաբար համալրվել է նորագույն սարքավորումներով և ժամանակակից տեխնիկայով՝ ներկայացնելով որակյալ գինիների լայն տեսականի և դառնալով տեղական շուկայի առաջատարներից մեկը: Ընկերությունը նաև արտահանում է իր արտադրանքը և իրացնում մի շարք երկրներում:

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն օր՝ 09:00 - 12:00

ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը


Ներառումներ

Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)

Ճաշ (եթե ընտրված է)

Մուտքի տոմսեր և համտեսներ (եթե ընտրված է)

Շշալցված ջուր

Wi-Fi ինտերնետ տրանսպորտում

Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ

Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)

Էքսկուրսիայի կանգառների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝ թվային կամ թղթային տարբերակով

Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն

Հարկեր

Ալկոհոլային խմիչքներ

Աուդիոգիդ

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  1. Խնդրում ենք նամակի միջոցով տեղեկացնել մեզ, եթե Ձեզ հետ կան մինչև 4 տարեկան երեխաներ:
  2. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  3. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  4. Եկեղեցիներ այցելելիս կանանց և տղամարդկանց խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Կանանց դեպքում ցանկալի է գլխաշորի առկայությունը:
  5. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Երեխաների մասնակցության դեպքում գործող գնային քաղաքականություն

Անհատական (պատվերով) էքսկուրսիաների դեպքում անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ էքսկուրսիային անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

Մեկնաբանություններ

5.0/5
Գերազանց
Ըստ 1 մեկնաբանություն
Գերազանց
1
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Mathilda Nilsen

Mathilda Nilsen

10/03/2023 16:21

For wine lovers a perfect idea

Wine and travel. What can be more perfect than this? Our driver Ara accompanied us during our transfers and tours. I was in Armenia for the first time and ordered all of my transportation and tour services from JAN Armenia company. Our driver was Ara, a polite man with kind heart, who bought for me and my husband gata for degustation. He was fluent in English and had good communication skills. Once during our tours we have chosen a guide service, our guide was Nara, a very professional and smiley lady with incredible informative skills. Thanks for my transfers and tours. Best regards to the organizing team of the office for being client-oriented and kind.
Ցուցադրված է 1 - 1, 1 -ից
You must log in to write review
սկսած 52.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
52.000֏
1 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}