8 Ժամ
Խմբային էքսկուրսիաներ
19 անձ
Գեղարքունիքի մարզ, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 44 60-40-80 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Ծաղկաձոր – Կեչառիսի վանական համալիր – Սևանա լիճ
Եթե ցանկանում եք կտրվել առօրյա հոգսերից, համեցեք այս հետաքրքիր խմբային էքսկուրսիային դեպի Ծաղկաձոր և Սևանա լիճ:
Տուրը կսկսենք Ծաղկաձոր քաղաքից, որտեղ ձմռանը բացվում է դահուկների սեզոնը և հավաքվում են հազարավոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից։ Բանաստեղծ Օ.Մանդելշտամը սիրում էր այս վայրը, և նա իր ստեղծագործություններից շատերը նվիրեց քաղաքի բնապատկերներին: Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Կեչառիս վանքն է։ Այստեղ ամեն ինչ լցված է հանգստության մթնոլորտով և լավագույնի հույսով: Ըստ ցանկության կարող եք օգտվել ճոպանուղուց։
Հաջորդիվ կտեսնեք Հայաստանի գոհարը՝ Սևանա լիճը՝ թաքնված լեռների մեջ, որը նրան յուրահատուկ մթնոլորտ է հաղորդում։ Սա Հայաստանի և ամբողջ Կովկասի ամենամեծ բարձրլեռնային լիճն է։
Էքսկուրսիայի ընթացքում ձեզ ժամանակ կտրամադրվի ճաշի կազմակերպման համար։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան կազմակերպվում է ամեն Երկ․, Ուրբ.՝ 10:00
ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Ռուսերեն, Անգլերեն
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ա. Թամանյանի արձանի դիմաց, Կասկադ համալիր
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
50% զեղչ երեխաների համար
Զբոսավարի ծառայություն (անգլերեն, ռուսերեն)
Wi-Fi տրանսպորտում
Շշալցված ջուր
Քաղցրավենիք
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.janarmenia.com կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: