9 Ժամ
Off-road էքսկուրսիաներ
12 անձ
Կոտայքի մարզ, ՀՀ
Պատրա՞ստ եք խելահեղ ճամփորդության դեպի Դիմաց լեռ։
Ճանապարհը դեպի Դիմաց լեռ լի է կտրուկ ոլորաններով։ Դուք կանցնեք քարքարոտ, ժայռոտ արահետներով և զառիթափ լանջերով, որոնք ճանապարհը դարձնում են էլ ավելի հետաքրքիր և զվարճալի։ Սա հրաշալի մարտահրավեր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են արկածներ։ Երբ հասնենք լեռան գագաթին, դուք կապշեք դեպի հորիզոնը ձգվող հովիտների, անտառների և հեռավոր լեռների տեսարաններով։ Սա մի տեսարան է, որին կարելի է նայել հավերժ։ Դիմաց լեռ բարձրանալու հետաքրքրությունը միայն այդ ընթացքը չէ, այլ ամպերից վեր հայտնվելու, բնության խաղաղ ներդաշնակությունը տեսնելու և զգալու մեջ է։ Սա կատարյալ վայր է լիցքաթափվելու և խաղաղվելու համար։
Հիմնական ուղղությունները՝
Արտաճանապարհային շրջագայությունները կատարյալ միջոց են ձեր օրը ավելի գունեղ և արկածային դարձնելու, նոր վայրեր բացահայտելու և բնության թաքնված անկյունների մի մասնիկը դառնալու համար: Բաց մի թողեք կյանքը մեկ այլ կողմից տեսնելու Ձեր հնարավորությունը։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն երկ.- կիր.՝ 07:00-09:00
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը
Wi-Fi ինտերնետ տրանսպորտում
Շշալցված ջուր
Ճաշ և/կամ թեյախմություն (եթե ընտրված է)
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ
Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)
Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն
Հարկեր
Թեյ/սուրճ և խորտիկներ
Անձրևանոց
Առաջին անհրաժեշտության դեղորայք
Ալկոհոլային խմիչքներ
Աուդիոգիդ
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.janarmenia.com կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
Ինչպես նշվեց վերևում, գործում է սննդի երկու տարբերակ՝ lunch box-եր և պիկնիկ՝ խորովածի պատրաստմամբ։ Ստորև կարող եք տեսնել որոշ տեղեկություններ սննդային ընդգրկումների մասին:
Lunch Box-ի տարբերակներ.
Lunch Box 1՝
Lunch Box 2՝
Lunch Box 3՝
Խորովածի տեսակներ.
Գործում է խորովածի ընտրության 3 տարբերակ, Ձեզ համար ամենահարմար տարբերակը ընտրելուց հետո խնդրում ենք նախապես կապ հաստատել գրասենյակի հետ՝
ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ՝