• 0

ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՈՒՐ՝ Հրեշտակների Ձոր, Ազատի Ջրամբար, Գառնու Տաճար

Գերազանց ըստ 1 կարծիքի
5.0/5
100% հյուրերի գոհունակություն

Տևողություն

10 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Off-road էքսկուրսիաներ

Խմբի քանակ

12 անձ

Տեղայնություն

Արարատի մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

Հայաստանը հարուստ է աննկարագրելի գեղեցիկ տեսարաններով և ծայրահեղ տարբեր բնապատկերներով: Ամեն քայլափոխի հնարավոր է տեսնել անձեռակերտ հուշարձաններ, ջրառատ լճեր և գետեր, բարձր լեռներ և խոր կիրճեր: Այս անգամ կայցելենք 3 տարբեր և գեղեցիկ վայրեր՝ Երևանից ոչ շատ հեռու:

Առաջին նպատակակետը կլինի Հրեշտակների ձորը: Այստեղ կծանոթանանք Արարատի մարզի ժայռոտ կիրճերին՝ իրենց արևոտ կոլորիտով: Հաջորդ կանգառը կլինի Ազատի ջրամբարում, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Երանոսի լեռներ: Վերջին կանգառը կունենանք Գառնու հեթանոսական տաճարում, որը Հայաստանում միակ պահպանված հեթանոսական տաճարն:

  • Հրեշտակների Ձորը գտնվում է Վեդի քաղաքից ոչ հեռու: Այն յուրօրինակ տեսքով կիրճ է՝ շրջապատված ժայռերով: Այն հայտնի ուղղություն է ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրացիների համար, քանի որ այստեղ կարելի է ինչպես հիանալ անմոռանալի տեսարանով, այնպես էլ ստանալ յուրահատուկ նկարներ:
  • Ազատի ջրամբարը գտնվում է Արարատի մարզում՝ Լանջազատ գյուղի մոտ: Ազատի ջրամբար հասնելու ճանապարհը բացում է տեսարան դեպի Երանոսի լեռները, որոնք էլ իրենց հերթին արտացոլվում են ջրամբարի մեջ և էլ ավելի գեղեցկացնում բացվող տեսարանը: 
  • Գառնու տաճարը Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարն է, որը գտնվում է Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ափին: Այն նվիրված է Միհր աստծուն, ով հայոց դիցարանի արևի աստվածն էր: Քրիստոնեության ընդունումից հետո, երբ քանդվում էին բոլոր հեթանոսական կառույցները, Տրդատ 3-րդ  թագավորի քույր Խոսրովդուխտը խնդրում է եղբորը չքանդել տաճարը: Այդ կերպ Գառնու հեթանոսական տաճարը հասնում է մինչև մեր օրեր:  Տաճարի 24 սյուները խորհրդանշում են օրվա 24 ժամերը: Քանի որ օրվա 1679 թվականին տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, ցավոք, Գառնու տաճարը մասնակի ավերվել է և վերակառուցվել հաջորդող 300 տարիների ընթացքում:

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն երկ.- կիր.՝ 08:00 - 10:00

ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը


Ներառումներ

Wi-Fi ինտերնետ տրանսպորտում

Շշալցված ջուր

Lunch box (եթե ընտրված է)

Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ

Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)

Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն

Հարկեր

Թեյ/սուրճ և խորտիկներ

Անձրևանոց

Առաջին անհրաժեշտության դեղորայք

Ապահովագրություն

Ավանդական ճաշ/ ընթրիք (եթե ընտրված են)

Ալկոհոլային խմիչքներ

Աուդիոգիդ

Հիմնական տեսարժան վայրերը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք

 

  1. Հնարավոր է նաև էքսկուրսիայի կազմակերպումն այլ լեզուներով՝ համապատասխան գնային փոփոխություններով:
  2. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ կամ վայրեր այցելել կարելի է միայն դրա իրական հնարավորության դեպքում: Զգալի փոփոխությունները հնարավոր է կատարել միայն գրասենյակի հետ համաձայնեցման և վերահաշվարկի դեպքում:
  3. Շրջագայությունը հակացուցված է ճնշման խնդիրներ ունեցող մարդկանց, հղիների և մինչև 10 տարեկան երեխաների համար։
  4. Անհատական Էքսկուրսիաների ընթացքում ինչպես տրանսպորտային միջոցներում, այնպես էլ այցելած վայրերում թողնված/մոռացած կամ վնասված իրերի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
  5. Արտաճանապարհային շրջագայության ընթացքում ֆիքսված կանգառների միջնամասում (3-4 ժամ) հնարավոր չի լինի օգտվել սանհանգույցից:
  6. Խորովածի պատրաստման տարբերակը ընտրելու դեպքում խնդրում ենք նախապես կապ հաստատել գրասենյակի հետ՝ մսի տեսակն ընտրելու համար։ լոր, ձուկ կամ հավ:
  7. Տուրի կազմակերպման ամենաօպտիմալ եղանակներն են համարվում աշունը և գարունը:
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.janarmenia.com կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:

 

Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:

 

Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   
COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Անվտանգության կանոններ
  • Հետևել ուղեկցորդի ցուցումներին
  • Տուրի ընթացքում առաջացած անկանխատեսելի իրավիճակներում պահպանել հանգստություն
  • Մեքենայի շարժման ընթացքում չբացել դուռը և դուրս չգալ մեքենայից

 

Տուրի ընթացքում անհրաժեշտ է
  • Կրել հարմարավետ, եղանակին համապատասխան հագուստ և կոշիկներ
  • Ունենալ մեկ օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր
  • Ունենալ անհրաժեշտ դեղորայք՝ առողջական խնդիրների դեպքում
  • Հարմարավետ ուսապարկ և լապտեր 
  • Հետևել վարորդի բոլոր ցուցումներին
  • Առանց սննդի տարբերակն ընտրելու դեպքում մեկ օրվա համար ունենալ անհրաժեշտ քանակությամբ սնունդ 

 

Տեղեկատվություն սննդի վերաբերյալ

Ինչպես նշվեց վերևում, գործում է սննդի երկու տարբերակ՝ lunch box-եր և ավանդական ընթրիք կամ ճաշ։ Ստորև կարող եք տեսնել որոշ տեղեկություններ լանչ բոքսերի սննդային ընդգրկումների մասին:

 

Lunch Box-ի տարբերակներ.

 

Lunch Box 1՝

  • Հավի լանգետ
  • Բանջարեղենով բրինձ
  • Բանջարեղենով աղցան
  • Հաց

 

Lunch Box 2՝

  • Հավի թեւիկներ
  • Կարտոֆիլ ֆրի
  • Կաղամբով աղցան
  • Հաց

 

Lunch Box 3՝

  •  Մսային ռագու
  • Հնդկաձավար
  • Ճակնդեղով աղցան
  • Հաց

 

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ՝

  • Լանչ բոքսերը նախատեսված են թեթև կերակուրներ մատուցելու համար։ Մեկ անձի համար ճաշի տուփերի քանակը փոփոխելու համար խնդրում ենք նախապես դիմել գրասենյակ։
  • Վեգան սնունդ նախընտրելու դեպքում խնդրում ենք նախապես կապ հաստատել գրասենյակի հետ
  • Լանչ բոքսի դեպքում, ձեր խմբի համար ամենահարմար տարբերակը ընտրելուց հետո խնդրում ենք նախապես կապ հաստատել գրասենյակի հետ
  • Անկախ սննդի ընտրությունից, տուրի ընթացքում խորտիկներն ու թեյը/սուրճը մատուցվում են անվճար

Քարտեզ

Մեկնաբանություններ

5.0/5
Գերազանց
Ըստ 1 մեկնաբանություն
Գերազանց
1
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0

01/03/2023 10:30

Client-oriented company!

A client oriented company like this needs to have a lot of reviews here, they helped us so much during our vacation. As a tour agent in Australia I liked the service I got in this company so much, my mum was absolutely happy with the recommendations and the trips we got here thank you.
Ցուցադրված է 1 - 1, 1 -ից
You must log in to write review
սկսած 90.000֏

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
90.000֏
1 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}