ք. Երևան
3 Ժամ
Խմբային էքսկուրսիաներ
15 անձ
Երևան, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 44 60-40-80 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Երբևէ եղե՞լ եք Երեւանում: Երևանը Հայաստանի մեծագույն քաղաքն ու մայրաքաղաքն է։ Երևանը արժե տեսնել ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը՝ երեկոյան լույսերի ներքո։ Ցերեկային լույսերի ներքո Երևանը գեղեցիկ է իր նուրբ երանգների բազմազանությամբ: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շինությունների մեծ մասը կառուցված է վարդագույն տուֆից, ինչի շնորհիվ քաղաքի մթնոլորտն ավելի գրավիչ է դառնում:
Բարի գալուստ մեր արևոտ քաղաք: Կարող ենք հպարտորեն նշել, որ ՀՀ մայրաքաղաք Երևանը Հռոմից ավելի հին քաղաք է։
Այս ծրագիրը ձեզ հնարավորություն կտա ոչ միայն հիանալու քաղաքի գեղեցկությամբ՝ շրջելով փողոցներով, այլեւ ավելի լավ ճանաչելու մեր քաղաքի մշակույթը, Դուք նաև մի քանի կանգառ կունենաք տեղական խանութներում, արհեստանոցներում և կունենաք համտեսներ։
Մենք ձեզ համար ընտրել ենք Երևանի լավագույն վայրեը և պատրաստ ենք սիրով կիսվել նրանցով: Եկե՛ք տեղաբնակների նման քայլենք Երևանում.
Քայլարշավի ընթացքում դուք.
Էքսկուրսիոն ծրագիր՝
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ Էքսկուրսիան սկսվում է Հյուսիսային պողոտայի «Բանալու» արձանից: Սկզբում կլինի հանդիպում մասնակիցների հետ, հիմնական տեղեկություններ Հայաստանի և Երևանի մասին, Երևանի զարգացման փուլերը:
ԿԱՆԳԱՌ 1՝ Այց հայկական գորգերի խանութ
Աբովյան փողոցի վրա գտնվող գորգերի խանութում, այցելուները կծանոթանան հայկական գորգագործության պատմությանը, հայկական գորգերի առանձնահատկություններին և նախշերն:
ԿԱՆԳԱՌ 2՝«Դալան» հուշանվերների խանութ
«Դալան» հուշանվերների խանութում այցելություն կկատարենք հնաոճ սրճարան: Այն նախկինում եղել է մեծահարուստի տուն, որից հետո շենքը դարձել է սրճարան: Այստեղ մասնակիցները կարող են հետաքրքիր և զվարճալի լուսանկարներ ունենալ։
ԿԱՆԳԱՌ 3՝ «Մոսկվա» կինոթատրոնի շենքը
1936 թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի բացումը «Պեպո» առաջին հայկական հնչյունային ֆիլմի ցուցադրությամբ։ Կինոթատրոնի շենքի փո
ԿԱՆԳԱՌ 4՝ Այցելություն Օնանյան ռեստորանի թոնրի հատված- տեւողությունը 20 րոպե
Թումանյան փողոցում կարելի է տեսնել շատ յուրօրինակ թոնիր՝ բուրումնավետ հայկական հացով ։ Էքսկուրսավարը ձեզ կհյուրասիրի ամենահամեղ հայկական հացը, ինչպես նաև դուք ականատես կլինեք թոնրում հացի թխման գործընթացին։
ԿԱՆԳԱՌ 5՝ Այցելություն՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահ (Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնի շենք) - տևողությունը 30 րոպե
Քաղաքային շրջագայության մասնակիցները կտեսնեն Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի շենքը և՛ ներսից, և՛ դրսից, ինչպես նաև կճանաչեն շենքի պատմութանը: Շրջայցի այս հատվածը սկսվում է Արամ Խաչատրյանի արձանի մոտից, այնուհետև հյուրերը ներս են մտնում ծառայողական մուտքից և ծանոթանում պատմությանը՝ լուսանկարչական պատկերասրահի միջոցով: Այստեղ հյուրերը այցելում են նաև գլխավոր դահլիճ, դիտում համերգի նախապատրաստական վայրը/ետնաբեմը, ամֆիթատրոնը, հարթակը և վերջապես տանիքը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Կասկադ համալիր և Հաղթանակի զբոսայգի: Իսկ վերջում կմոտենաք հայտնի «Երգող նստարանին» և կվայելեք Խաչատրյանական հիասքանչ երաժշտությունը:
ԿԱՆԳԱՌ 6՝ Կասկադ համալիր
Կասկադը զբոսաշրջիկների սիրելի վայրերից է։ Հատկապես երեկոյան ժամերին Կասկադից կարելի է հիանալ Երևանի գեղեցիկ քաղաքային լույսերով։
ԿԱՆԳԱՌ 7՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Գաֆեսճյան արվեստի կենտրոնը գտնվում է Կասկադի համալիրում։ Թանգարանի հիմնական նպատակը համաշխարհային կերպարվեստի ներկայացումն է Հայաստանում։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելուների թիվը գերազանցում է 1,000,000-ը։
ԿԱՆԳԱՌ 8՝ Սարյանի այգի - այս կանգառը կարող է ներառված կամ բացառված լինել՝ կախված տարվա եղանակներից
Երևանի Սարյանի այգին այն վայրն է, որտեղ կարող եք նստել և վայելել արվեստի նմուշները, և տեղում գնել Ձեզ դուր եկածը։ Այս այգու հիմքում կանգնած է Մարտիրոս Սարյանի ուշագրավ մարմարե արձանը, որը պատրաստել են քանդակագործ Լևոն Թոքմաջյանը և ճարտարապետ Արթուր Թարխանյանը 1986 թվականին:
ԿԱՆԳԱՌ 9՝ Գնումների պատկերասրահ Տաշիր սթրիթ - տևողությունը 10ր
Այստեղ կգտնեք մոտ 70 խանութներ, որոնք առաջարկում են տարբեր տեսակի հագուստ, կոշիկ, ինտերիերի ձևավորման պարագաներ և կահույք, մանկական ապրանքներ, աքսեսուարներ և այլն: Առևտրի կենտրոնը դարձել է գրավչության կենտրոն ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Այն առանձնահատուկ մթնոլորտ ունի, որն արձագանքում է հենց Հյուսիսային պողոտայի ճարտարապետությանը` դասական, բայց ժողովրդավարական:
ԿԱՆԳԱՌ 10՝ Հյուսիսային պողոտա՝ Վեդի Ալկո գինու խանութ - սրահ - տևողությունը 30ր
Հինգ տեսակի հայկական գինու համտես՝ Վեդի Ալկո գինու գործարանի հայտնի խանութ-սրահում։ «Վեդի Ալկո» ընկերությունը 1938 թվականից շարունակում է հայկական գինեգործության դարավոր փորձն ու ավանդույթները: Եվ ահա Երևանի սրտում դուք հնարավորություն ունեք այցելել խանութ և վայելել լավագույն գինու համտես: Գինու տեսակներն են՝ «Արենի» չոր գինի, «Վերնաշեն» կիսաքաղցր գինի, «Նուռ» գինի, «Հին Երևան» սպիտակ գինի և վարդագույն գինի «Բոլգրադ»:
ԿԱՆԳԱՌ 11՝ Իջևանի գինու կոնյակի գործարան խանութ - սրահ - տևողությունը 30ր
Հայտնի հայկական 10-ամյա կոնյակի համտես շոկոլադով՝ Իջեւանի գինու-կոնյակի գործարանի խանութում։ Իջևանի գինու-կոնյակի գործարանը Հայաստանում առաջին գործարաններից է, որը հիմնադրվել է 1951 թվականին: Գործարանն արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և մրգային գինիներ, մրգային օղիներ, ինչպես նաև պահածոների լայն տեսականի:
ԿԱՆԳԱՌ 12՝ Հանրապետության Հրապարակի երգող շատրվաններ
Հանրապետության հրապարակը Երևանի սիրտն է։ Ամռանն ու գարնանը մարդիկ հավաքվում են այստեղ՝ վայելելու երգող շատրվանների բազմերանգ երաժշտությունն ու շատրվանների պարը։ Ձմռանը Հանրապետության Հրապարակը զարդարված է լինում Ամանորյա զարդարանքներով և նմանվնում հեքիաթային բեմի։
ՇՐՋԱՅՑԻ ԱՎԱՐՏ՝ Առնո Բաբաջանյան համերգասրահ, Աբովյան 2
Վերջին կանգառը կլինի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի շենքում, որը գործում է 1930թ.-ից: Այստեղ դուք կհիանաք շենքի եզակի ճարտարապետությամբ և լուսամուտների վրա հայտնի հայ նկարիչ Մ. Սարյանի նկարներով, որոնք պատկերված են գունավոր վիտրաժների տեսքով:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Տուրի անցկացման երաշխիք սկսած 1 անձից
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիայի սկիզբը՝ 17:00
ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Ռուսերեն, Անգլերեն
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Հս․ Պողոտա «Բանալու» արձան
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
50% զեղչ երեխաների համար
Անգլախոս / ռուսախոս գիդի ծառայություն
Հայկական հացի համտես
Հինգ տեսակի հայկակակն գինիների համտես՝ «Արենի» չոր գինի, «Վերնաշեն» կիսաքաղցր գինի, «Նուռ» գինի, «Հին Երևան» սպիտակ գինի և վարդագույն գինի «Բոլգրադ»
10-ամյա հայկական կոնյակի համտես շոկոլադով
Շշալցված ջուր
Տեղափոխում հյուրանոցից մեկնարկի վայր / մեկնարկի վայրից հյուրանոց
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց՝ www.janarmenia.com կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
0-2 տարեկան երեխանները կարող են մասնակցել էքսկուրսիային՝ անվճար:
3-10 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ: