Վճարային համակարգեր
Մենք ընդունում ենք
4/2 Գրիգոր Լուսավորիչի փողոց, Երևան 0015
100
Cocktail
127
10
DoubleTree by Hilton Yerevan City Center-ը գտնվում է Երևանում՝ Անգլիական զբոսայգուց մի քանի քայլ հեռավորության վրա և մետրոյի երկու կայարաններին մոտ: Հանրապետության հրապարակը հյուրանոցից 1 կմ հեռավորության վրա է գտնվում, Երևանի երկաթուղային կայարանը՝ 3,5 կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանը՝ 11 կմ:Հյուրանոցն առաջարկում է 176 սենյակ, 1 բար, 1 ռեստորան, 8 հանդիպման սենյակ և լիովին կահավորված ֆիթնես կենտրոն:Հյուրանոցի 4-րդ և 14-րդ հարկում կան բացօթյա սրահներ կորպորատիվ միջոցառումների կազմակերպման համար։Այն շատ հարմար է ինչպես ընկերների հետ ժամանակն անցկացնելու, այնպես էլ բիզնես հանդիպումների համար։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 7 օր առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
Բացօթյա տարածք
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 7 օր առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 7 օր առաջ: Ծառայության տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 7 օր առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է ծառայության մատուցման օրվանից առնվազն 7 օր առաջ: Դրանից հետո չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
Առկա է սահմանափակ քանակությամբ
Ավելացնել զամբյուղ Ամրագրել հիմա