• 0

Ուղեբեռի պահեստավորում և պահարաններ Երևանում

Աբովյան 16 փող.

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Հյուրերի առավելագույն քանակ

50

Տեսակ

Storage

Մակերես մ2

40

Տեղայնություն

City center

Նկարագրություն

Ցանկանու՞մ եք թողնել Ձեր ուղեբեռը մի քանի ժամով կամ օրով: Ուրեմն, Դուք գտել եք ճիշտ վայրը Երևանում ուղեբեռի պահպանման համար:

Համեցեք մեր գրասենյակ՝ թողնելու ձեր ճամպրուկները, պայուսակները, հագուստը և այլ իրեր: Մեր անձնակազմը կհոգա ձեր իրերի անվտանգ և ապահով պահպանման մասին:

Եթե դուք մեկնում եք Երևանից կամ նոր եք ժամանել, ապա սա հարմար տարբերակ է, որպեսզի Ձեր ամբողջ ուղեբեռը Ձեզ հետ չվերցնեք հյուրանոցի մուտքի ժամին կամ դուրս գալուց հետո թռիչքին սպասելու  ընթացքում: Պարզապես թողեք այն մեր գրասենյակում և վայելեք Ձեր ժամանակն առանց ծանր իրերի:

Մեզ գտնելը շատ հեշտ է: Եթե Դուք մոտ եք գտնվում կենտրոնին, ապա Հանրապետության հրապարակից կամ Հյուսիսային պողոտայից, Աբովյան փողոցից կամ Նալբանդյան փողոցից ընդամենը 5 րոպե քայլելով կհայտնվեք մեր գրասենյակում: Մեր շրջակայքում կգտնեք նաև մետրոյի կայարան, հայտնի ռեստորաններ, սրճարաններ և խանութներ։

Առաջարկում ենք նաև տրասնֆերների ծառայություն «Զվարթնոց» օդանավակայանից Երևան կամ Երևանից օդանավակայան։ Մեր բարեկիրթ վարորդները կօգնեն Ձեզ նաև Ձեր ուղեբեռի հարցում։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Առցանց գնման ժամանակ տվյալները լրացնելու ընթացքում «Հատուկ պահանջներ կամ տեղեկատվություն» դաշտում խնդրում ենք նշել ճամպրուկը հանձնելու և վերցնելու ստույգ ժամը: 

Քանակ բաժնում անհրաժեշտ է նշել ճամպրուկների քանակը: Ծառայությունը 1 օրով ամրագրելու դեպքում խնդրում ենք ընտրել մուտքի և ելքի նույն ամսաթիվը: Ճամպրուկի պահեստավորման արժեքը ֆիքսված է՝ անկախ ուղեբեռի չափից։ Ուղեբեռի պահեստավորման ծառայության ամրագրման նվազագույն ժամկետը 1 օրն է։

Թողեք Ձեր ուղեբեռը ապահով վայրում և վայելեք Ձեր հանգիստը լիարժեք:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ 
Ակնթարթորեն հաստատման էլ․ ծանուցում 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Ամեն օր՝ 09։00 - 18։30

ՏԵՂԱՅՆՈՒԹՅՈՒՆ 
Աբովյան 16

ԱՊԱՀՈՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՈՒՄ
Մենք երաշխավորում ենք ձեր ուղեբեռի անվտանգությունը

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Ի նկատի ունեցեք
  • Ծառայությունը 1 օրով ամրագրելու դեպքում խնդրում ենք ընտրել մուտքի և ելքի նույն ամսաթիվը: 
  • Ճամպրուկի պահեստավորման արժեքը ֆիքսված է՝ անկախ ուղեբեռի չափից։
  • Ուղեբեռի պահեստավորման ծառայության ամրագրման նվազագույն ժամկետը 1 օրն է։
Գնում, փոփոխում և չեղարկում

Դուք կարող եք գնել այս ծառայությունը վճարելով գինն ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք արժեքի մնացած մասը վճարում եք ծառայության ամսաթվից 24 ժամ առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ 

Ծառայության ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք առնվազն 24 ժամ առաջ: 

Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել կամ չեղարկել հաստատված ծառայությունը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Ծառայությունն առանց որևէ տույժի չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Վճարման ձևեր
  1. Բանկային փոխանցում - Կազմակերպության բանկային հաշվեհամարին համապատասխան չափի գումարի փոխանցումն է: Վճարումը կարող եք կատարել դրամով, ռուբլով, դոլարով և եվրոյով:
  2. Առցանց վճարում - Կազմակերպության պաշտոնական կայքէջի միջոցով վճարման կատարումն է: Այս պահին հնարավոր է կատարել վճարում ցանկացած փոխարժեքի Visa/Master քարտերով:
  3. Քարտով վճարում - Կազմակերպության գրասենյակում POS տերմինալի օգնությամբ Visa/Master քարտի միջոցով վճարման ընդունումն է: Էքսկուրսիաների գումարը ներկայացված է հայկական դրամով, սակայն Դուք կարող եք վճարել ցանկացած փոխարժեքի քարտով (ձեր բանկը կատարում է համապատասխան գումարի փոխարժեքի փոփոխություն): Քարտով վճարում կատարելու ժամանակ կազմակերպությունը լրացուցիչ գումար ՉԻ ԳԱՆՁՈՒՄ:
  4. Կանխիկ վճարում - Կազմակերպության գրասենյակում կանխիկ գումարով վճարման ընդունումն է: Ընդունվում են վճարումներ միայն հայկական դրամով: Կազմակերպության գրասենյակին կից գործում է բանկ և կա կանխիկացման տերմինալ (ATM):   

Տեղայնություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
20%
սկսած 2.500֏ 2.000֏

Ընտրել տարբերակը

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}

Առկա է սահմանափակ քանակությամբ

Ավելացնել զամբյուղ Ամրագրել հիմա
սկսած
2.500֏ 2.000֏
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}