Վճարային համակարգեր
Մենք ընդունում ենք
Ամիրյան 1,Երևան
80
Theatre
102
Small Center
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, որը նախկինում կոչվում էր «Արմենիա» հյուրանոց, գտնվում է Հանրապետության Հրապարակում` Երևանի կենտրոնում: Այն Երևանի ամենաբարձր վարկանիշ ունեցող հյուրանոցներից մեկն է: Պահպանելով Միջազգային Մարիոթին համապատասխան չափանիշները` հյուրանոցն ընդունում է ամենաքմահաճ այցելուներին` առաջարկելով ծառայությունների լայն ընտրանի, զվարճանքի մեծ հնարավորություն, ինչպես նաև բազում հատուկ առաջարկներ: Գտնվելով մայրաքաղաքի կենտրոնում` այն իր հյուրերին հնարավորություն է տալիս այցելել Երևանի տարբեր տեսարժան վայրեր: Հյուրանոցն ունի 115 հարմարավետ սենյակներ` ներառյալ սենյակներ չծխողների համար։Հյուրանոցը նաև առաջարկում է միջոցառումներ՝ ռոմանտիկ հարսանիք կամ գործնական հանդիպում անցկացնելու լայն հնարավորություններ:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 7 օր առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
Խորհրդակցությունների սրահ
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 50 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 7 օր առաջ՝ առցանց՝ կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 7 օր առաջ: Ծառայության տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 7 օր առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է ծառայության մատուցման օրվանից առնվազն 7 օր առաջ: Դրանից հետո չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
Առկա է սահմանափակ քանակությամբ
Ավելացնել զամբյուղ Ամրագրել հիմա