Երևան զիփլայն էյրլեյնս
Զիփլայնն իրենից ներկայացնում է թռիչք պողպատե պարանի վրայով՝ ձգողականության ուժի առանձնահատկությունների օգտագործմամբ:
Թռիչքն իրականացվում է օդում, գետնից տասնյակ մետրեր բարձրության վրա՝ համապատասխան բլոկներ ներառող հատուկ սարքի միջոցով:
Աշխարհի ամենատարբեր քաղաքներում էքստրիմի սիրահարները թռչում են զիփլայնով՝ ստանալով ադրենալինի անհրաժեշտ չափաբաժինը: Երևանում ևս բոլորին տրվում է նման հնարավորություն: 2018թվականից Երևան Զիփլայն Էյրլեյնսը հրավիրում է բոլորին վայելելու տարածաշրջանի ամենաերկար և բացառիկ թռիչքուղին, որն աշխարհում կամրջի տակով անցնող միակ զիփլայնն է:
Թռիչքուղու երկարությունն 870մ է, բարձրությունը սկզբնամասում՝ 123մ, իսկ կամրջի տակով անցնելիս՝ 87-90մ:
Այն կարող է զարգացնել 120-140կմ/ժամ արագություն՝ պարգևելով յուրաքանչյուրին անմոռանալի պահեր ու զգացողություններ:
Այս յուրօրինակ օդային ուղին կարող են փորձել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման: