• 0

Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատ - Նոյ

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը տեղակայված է Երևանում՝ Հրազդանի կիրճում` նախկին Էրիվանի բերդի տարածքում: 1877 թվականին վաճառական Ներսես Թաիրյանը ձեռք է բերել վերոնշյալ տարածքը և գինու գործարան հիմնադրել այնտեղ: Տնայնագործական եղանակով արտադրվող գինին սկզբնական շրջանում կազմում էր ընդամենը 1200դույլ: Հետագայում գործարանի արտադրական հզորությունն աստիճանաբար ավելացվել է: 1892 թվականին նրա հրավերով գործարանում սկսել է աշխատել գինեգործ Մկրտիչ Մուսինյանցը: Գործարանում լուրջ ներդրումներ է կատարել «Շուստով և որդիներ» ընկերությունը:

1920-1991թվականներին Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն աշխատել է տարբեր հմուտ և փորձառու կոնյակագործների ու գինեգործների ղեկավարությամբ: Սակայն 1991թ.-ից ի վեր՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, գործարանը գտնվում էր լքված վիճակում: 2002թ.-ին գործարանն ունեցավ նոր սեփականատեր՝ ի դեմս «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի: Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը սկսեց իրական վերելք ապրել. սկսվեցին լայնամասշտաբ վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ, ներդրվեց նորագույն արտադրական տեխնիկա, պատրաստվեցին նոր կաղնե տակառներ:

Կոմբինատի արտադրատեսակներից հայտնի են Նոյ կոնյակի տարատեսակները, Էրիվանի բերդ, Սևանի լեգենդներ, Վարպետ, Վիսկի կոնյակները: Գործարանում անցկացվում են շրջայցեր՝ զբոսավարի ուղեկցությամբ և կոնյակի համտեսով:

 

 
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}