Երազ այգի - Զվարճանքների այգի
Երազ այգին գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում։ Իր անունն այգին ստացել է մոտակայքում գտնվող և 1966-1996 թվականներին գործող Երևանի ավտոմոբիլային գործարանի «ԵրԱԶ» (հապավում ռուսերենից՝ Ереванский автомобильный завод) անվանումից։ «Երազ» բառի իմաստը երևում է այգու կարգախոսից. «Այնտեղ, ուր երազանքներն իրականանում են»։ Զբոսայգին ներառում է մանկական խաղահրապարակ, մանկական ատրակցիոններ, բադերով մեծ լիճ, որտեղ կարելի է նավակ վարել, ռեստորաններ և սրճարաններ։ Իսկ ահա ձմռանն Երազը վերածվում է Ձմեռային այգու. հատուկ տնակներում իրականացվում են մանկական ձմեռային ժամանցն ապահովող ծրագրեր, իսկ լճի տարածքը վերածվում է սահադաշտի, ուրայցելում են չմշկասահքի սիրահարները:
Առաջարկվող ծառայություններ