Յելլ էքստրիմ պարկ
Տեղակայված լինելով Տավուշի մարզի Ենոքավան գյուղի գեղատեսիլ սարերում՝ Յելլ էքստրիմ պարկը անկրկնելի դրախտ է նրանց համար, ով ցանկանում է համատեղել ադրենալինն ու բնական միջավայրը:
Այն գրեթե հավասար հեռավորության վրա է գտնվում Երևանից ու Թբիլիսիից, ինչը հնարավորություն է տալիս ներգրավելու ամբողջ տարածաշրջանում բնակվողներին, մասնավորապես՝ արկածների ու բնության սիրահարներին: Ներառելով շուրջ 10 էքստրեմալ սպորտաձև՝ Յելլ էքստրիմ պարկը համարվում է տարածաշրջանի եզակի ու բացառիկ զվարճանքների համալիրը: Այստեղ կարող են այցելել բոլորը, քանի որ բացարձակապես չի պահանջվում պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտություն, լեռնագնացության տեխնիկայի տիրապետում կամ էլ հատուկ ֆիզիկական պատրաստվածություն:
YՊարկը սկսել է գործել 2015 թվականի հուլիս ամսին, երբ իրականացվել է առաջին թռիչքը Զիփ-լայնով: Այդ ժամանակ այստեղ կար միայն 3 զիփ-լայն: Հաջորդ տարիների ընթացքում, սակայն, զվարճանքների շրջանակն աստիճանաբար ընդլայնվեց, և էքստրեմալ միջոցառումները համալրվեցին նորերով: Այժմ այստեղ կարելի է նաև թռչել պարապլանով և հեծանիվ վարել լեռներում, ձիավարել, զբաղվել զորբինգով, ինչպես նաև հորիզոնական (Via Feratta) կամ ուղղահայաց լեռնագնացությամբ: 2016 թվականի ապրիլից այստեղ գործում է Rope Park, որտեղ կարելի է զբաղվել այնպիսի սպորտային տարրերով, ինչպիսիք են պարանով մագլցումը, խոչընդոտների շղթայի հաղթահարումը: Պարկում կարող եք նաև փորձել Ձեր ուժերը փեյնթբոլում կամ միանալ Off-road տուրին:
Առաջարկվող ծառայություններ