• 0

Ոսկեվազի գինու գործարան

Ոսկեվազի գինու գործարանը տեղակայված է Արագածոտնի մարզի համանուն գյուղում: Գործարանն հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Հետագայում ներդրված ժամանակակից նորարարություններին զուգահեռ, սակայն, այն պահպանել է իր հին ու ավանդական տարրերն ու շենքերը:

Ներկայումս գործարանի տարածքում իրականացվում են շինարարական աշխատանքներ՝ աննախադեպ զբոսաշրջային համալիր ստեղծելու նպատակով:

Ոսկեվազի գինու գործարանն արտադրում է ինչպես արդիական գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով 19-րդ դարում ստեղծված հին ավանդական կարասներում պատրաստված գինիներ: Գինու արտադրության մեջ այստեղ օգտագործվում են խաղողի միմիայն տեղական տեսակները, իսկ հնեցումը կատարվում է կաղնուց պատրաստած բարձրորակ տակառներում: Ոսկեվազի գինու գործարանն համարվում է առաջինը, որ քաղցր գինիների արտադրության մեջ կիրառել է խաղողի թառամեցման մեթոդը: Այստեղ արտադրվում են դասական, մրգային, հնեցված և լիկյորային գինիներ: Սպառողների շրջանում սիրված ու գնահատված են Ռոզե, Արենի, Նռան, Կատարինե և մի շարք այլ գինիներ:

Գործարանի արտադրատեսակները բազմիցս արժանացել են մրցանակների հեղինակավոր տեղական և միջազգային տարբեր մրցույթներում` «Decanter World Wine Awards», «Mundus Vini», «Sommelier Wine Awards» և այլն:

 

 
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}