• 0

Օդապարիկով թռիչք Հայաստանում – Սքայբոլ

Օդապարիկն օդից թեթև թռչող սարք է, որն աշխատում է՝ օգտագործելով օդից ավելի քիչ խտությամբ գազի կամ տաք օդի թաղանթի ամբարձիչի ուժը: Օդագնացությունն աշխարհում սկիզբ է առել 18-րդ դարում: Մարդիկ առաջին անգամ օդապարիկի թռիչքի ականատեսն են դարձել 1783թվականին, ֆրանսիացի եղբայրներ Էտիեն և Ժոզեֆ Մոնգոլֆիեների՝ իրենց իսկ կառուցած օդապարիկով թռիչքի ժամանակ:
Օդապարիկներն աշխարհում կիրառվում են սպորտի, ժամանցի, ինչպես նաև մթնոլորտի վերին շերտում գիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Հայաստանում օդագնացությանը սկիզբ է դրել Սքայբոլ ընկերությունը 2014թվականին: Ներկայումս այն հանդիսանում է օդանավ շահագործողի վկայական ունեցող հայաստանյան միակ ավիաընկերությունը:

 

Դրա շնորհիվ ընկերությունն Հանրապետության տարածքում իրականացնում է կոմերցիոն ուղևորափոխադրումներ օդապարիկով: Թռիչքները վերահսկվում են Քաղավիացիայի կոմիտեի միջազգային որակավորմամբ օդաչուների կողմից: Բոլոր ուղևորների անվտանգությունն ու ապահովագրությունը երաշխավորված է: Կազմակերպվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային թռիչքներ: Ընկերության կողմից ապահովվում է նաև ուղևորափոխադրում Երևանից դեպի թռիչքի վայր և հակառակ ուղղությամբ: Բուն թռիչքը տևում է մոտ մեկ ժամ, իսկ ընդհանուր ծրագիրը՝ 4-5ժամ: Թռիչքի ընթացքում ուղևորները կարող են օգտվել փոքրիկ հյուրասիրությունից, դե իսկ վերջում էլ նրանց են տրամադրվում բարձրորակ լուսանկարները և օդագնացի պատվոգիրը:

 
Պարոնյան փ. 16, Երևան
(+374) 98 53-33-00

 

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}