• 0

«Սիսավան» գինու գործարան

«Սիսավան» գինու գործարանը գտնվում է Արարատի մարզի Սիսավան գյուղում, այսինքն՝ Արարատյան դաշտավայրում, որն համարվում է հայկական խաղողագործության ու գինեգործության հնագույն բնօրրանը: Գործարանը սկսել է կառուցվել 2002 թվականին, իսկ ահա 2006 թվականից արդեն այն սկսել է իրականացնել խաղողի մթերումը, սպիրտների պատրաստումն ու հնեցումը:

Տարիներ անց գործարանն իր որակյալ արտադրանքն իրացնում է ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան շուկայում: «Սիսավան» գինեգործարանի արտադրանքի առավելություններից են կլիմայական բարենպաստ պայմանները, աշխարհագրական դիրքը, բերրի հողերը, բարձր որակավորմամբ մասնագետները, պատրաստման տեխնոլոգիան ու տեխնիկան:

«Սիսավան» գինու գործարանը վերջին տարիներին մշակում է իր՝ խաղողի, ծիրանի և թթենու այգիները: Գործարանն արտադրում է Սիսավան և Արմենյաց կոնյակներ, Արենի, Մոշի, Նռան, Բալի գինիներ:

 

 
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}