• 0

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում

Թանգարանի առաքելությունն է մշակութային, գիտական, կրթական գործունեություն ծավալել տաղանդավոր բանաստեղծուհի Ս. Կապուտիկյանից հետո: Թանգարանի ցուցանմուշներն առավել ուշագրավ ու հետաքրքիր են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բանաստեղծուհին ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը: Դեռ իր կենդանության օրոք բանաստեղծուհին ստեղծել է 24 ժամ տևողությամբ տեսաֆիլմ, որտեղ անձամբ՝ որպես ուղեկցող, հանգամանքորեն մեկնաբանում է ապագա թանգարանի ցուցանմուշների ‹‹ծագումնաբանությունը››: Սիլվա Կապուտիկյանն իր կտակով ցանկացել է, որ բնակարանի ընդունարանը, ննջարան-աշխատասենյակը և հյուրասենյակը թողնվեն նույնությամբ` ոչինչ չավելացնելով և ոչինչ չպակասեցնելով: Բանաստեղծուհին անձամբ է կահավորել, տեղադրել ցուցանմուշները, տվել բացատրությունները: Ցուցասրահի 1-ին հատվածում ներկայացված են Վանից բերված մասունքներ: Ցուցադրված է նաև կարի մեքենան, որով իր գծագրած հագուստները երիտասարդ հասակում կարել է Կապուտիկյանը: Արժեքավոր նմուշ է հատկապես արևմտահայ մեծանուն բանաստեղծ Սիամանթոյի գրիչը, որը 1963 թ. Փարիզում Կապուտիկյանին նվիրել է պոետի քույրը: Սրահին առանձնակի շուք է տալիս բանաստեղծուհու որդու` անվանի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին:

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Կապուտիկյան փող.1, բն. 26, Երևան, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 10 52-09-30

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.museumkaputikyan.com

Ստացեք անվճար մուտք
Այցելե՛ք 30-ից ավելի թանգարաններ անվճար՝ Երևան Քարտով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
avatar {{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}